Ա․ Լոպուխին
5-11․ Մովսեսը նրանց պահանջը ներկայացրեց Տիրոջ առաջ: [5] Տերը խոսելով Մովսեսի հետ՝ ասաց. «Ճիշտ են ասում Սաղպաադի դուստրերը: Նրանց նույնպես բաժին տո՛ւր իրենց հոր եղբայրներին հավասար. իրենց հոր հասանելիք բաժինը կհատկացնես նրանց: Իսրայելացիներին բացատրելով՝ կ՚ասես. «Եթե մեռնող մարդը որդի չի ունենում, նրա ժառանգութունը պետք է անցնի իր դստերը: Եթե նա դուստր չունի, նրա ժառանգությունը տվե՛ք իր եղբորը: Եթե նա եղբայր էլ չունի, նրա ժառանգությունը տվե՛ք իր հորեղբորը: Եվ եթե հորեղբայրներ էլ չունի, նրա ժառանգությունը տվեք նրա մերձավոր ազգականին: Նրա ունեցածը իր ցեղից որևէ մէկը թող ժառանգի: Դա իսրայելացիների համար դատաստանական օրենք թող լինի, ինչպես Տերն է հրամայել Մովսեսին»: (Սինոդական թարգ․)
Հողերը բաժանելիս հողատարածքները պետք է բաշխվեին արական սեռի ներկայացուցիչների «անունների քանակով» և ստանային իրենց տերերի անունները, որպեսզի այդ անունների ներքո սերնդեսերունդ փոխանցվեին՝ որպես ժողովրդի մեջ այս կամ այն «անուն»−ը կրող ցեղի հաստատված նյութական ժառանգություն: Բնականաբար, օրենսդրական նման սկզբունքի առկայության դեպքում հողի սեփականատիրոջ ամենամոտ ժառանգները ոչ այլ ոք էին, քան նրա որդիները, նրա անունը կրողները, նրա ցեղը պահողները։
Որդիների բացակայության կամ վերջիններիս իրենց ցեղի ժառանգորդ լինելու անկարողության դեպքում հողային ժառանգությունը կարող էր անցնել դստերը, բայց այն պարտադիր պայմանով, որ ամուսնության դեպքում նրա երեխաները լինեին իրենց մորական պապի անունը կրողներ և ընտանիքի իրավահաջորդներ։
Դուստրերի բացակայության դեպքում էլ հանգուցյալի ամենամոտ ազգականն էր դառնալու հողի ժառանգը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Մովսէսը նրանց պահանջը ներկայացրեց Տիրոջ առաջ:
(Արարատ թարգ․) Մովսեսը նրանց դատը տարավ Տիրոջ առաջ։
(Գրաբար) Եւ մատոյց Մովսէս զդատաստան նոցա առաջի Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: