Ա․ Լոպուխին
4-5. «Ո՞վ է ձեզանից տեսել այս տունն իր նախկին փառքի մեջ, և հիմա ինչպիսի՞ն եք տեսնում այն` կարծես ոչինչ լինի ձեր առջև»: [4] «Իսկ արդ, զորացիʹր դու, Զորաբաբեʹլ»,− ասում է Տերը,− «զորացիʹր, մեծ քահանա Հոսեդեկի որդի Հեսու, և թող զորանա այդ երկիր ամբողջ ժողովուրդը»,− ասում է Տերը,− «գործի անցեʹք, որովհետև Ես ձեզ հետ եմ»,− ասում է Ամենակալ Տերը: (Սինոդական թարգ․)
Հաջորդիվ նշվում է նաև այն գլխավոր հանգամանքը, որը հատկապես կարող էր նվազեցնել և իրապես էլ նվազեցնում էր երկրորդ Տաճարը կառուցողների նախանձախնդրությունը. դա Սողոմոնի փառահեղ տաճարի համեմատ այս նոր տաճարի պարզությունն ու նույնիսկ աղքատությունն էր: Իսկ նմանատիպ համեմատությունը բնական և անխուսափելի էր Սողոմոնի Տաճարը տեսած մարդկանց համար: Կասկածից վեր է, որ նման ծերեր կարող էին ներկա լինել Երուսաղեմի տաճարի վերականգնման աշխատանքներին և լսել Անգե մարգարեի խոսքերը. Բաբելոնյան գերության յոթանասունամյա ժամանակահատվածը հեշտությամբ կարող էին ապրել [ու դեռ կենդանի լինել] գերությունից առաջ ծնված երեխաները և, նույնիսկ, պատանիները: Եզրասի առաջին գրքի 3−րդ գլխի 2−րդ համարը ուղղակի ապացուցում է երկրորդ տաճարի վերակառուցման ժամանակ Սողոմոնի տաճարը տեսած մարդկանց ներկա լինելու հանգամանքը: Սակայն այս հատվածի միջոցով հնարավոր չէ ապացուցել որոշ ուսումնասիրողների այն ենթադրությունը, համաձայն որի Անգե մարգարեն ևս եղել է այդ ծերերից մեկը: Մարգարեն միայն փաստում է տաճարի վերականգնման աշխատանքներում իր ժամանակակիցների պակաս նախանձախնդրություն ունենալու հանգամանքը ու առանց վախի խոսում է առաջին և երկրորդ տաճարների միջև եղած հսկայական տարբերության մասին, որպեսզի հետագայում (7−րդ համարի 2−րդ մաս և 9−րդ համար) հատուկ փայլով հայտնվի երկրորդ տաճարի փառքը, որը կարող էր նույնիսկ գերազանցել առաջին տաճարին: Այժմ 4−րդ համարում նա քաջալերում է ամբողջ ժողովրդին և նրա երկու ներկայացուցիչներին ու առաջնորդներին, որպեսզի առանց դադարի շարունակեն իրենց սկսած գործը: Այս քաջալերանքը, ինչպես նախկինը (Անգե. 1:5, 7), արվում է Զորությունների Տիրոջ անունից: Այս քաջալերանքի բովանդակությունը շարադրվում է 5−9−րդ համարներում:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) «Ո՞վ է ձեզանից տեսել այս Տունը իր նախկին փառքի մէջ եւ հիմա ինչպիսի՞ն էք տեսնում այն՝ կարծես ոչինչ չլինի ձեր առջեւ:
(Արարատ թարգ․2:3) Ձեր մեջ ո՞վ է մնացորդ, որ տեսել է այս Տունն իր նախկին փառավորությամբ։ Դուք հիմա նրան ինչպե՞ս եք տեսնում. մի՞թե սա ոչնչի պես չէ ձեր աչքերին»։
(Գրաբար) Ո՞յր ի ձէնջ տեսեալ իցէ զտունս զայս ի փառաւորութեան իւրում զառաջինն. եւ ո՞րպէս արդ տեսանէք զդա որպէս զոչինչ առաջի ձեր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: