Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:22

Ստեփանոս Սյունեցի

Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին:
   
Տե՛ս Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:21
   
22-23․ Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին:  Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցէ՛ք Տիրոջ ճանապարհը, ինչպէս ասաց Եսայի մարգարէն»:
   
   Ի՞նչ ես ասում քո մասին: Նա ասաց. «Ես անապատում կանչողի ձայնն եմ, հարթեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես ասաց Եսայի մարգարեն»:
   Ես Քրիստոսի՝ Աստծու Որդու, նախընթաց խոսքը բարբառողի և գոչողի ձայնն եմ անապատում՝ երկրային աշխարհում, որ դեռևս զուրկ էր աստվածպաշտությունից: Եվ այս է խորհրդանշական, քանզի Եսային այսպես է ասում ըստ Յոթանասնից թարգմանիչների. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծու շավիղները» (Ես․ 40:3), իսկ ավետարանիչն ասում է. «Ուղղեցե՛ք Տիրոջ ճանապարհները»: Կարծում եմ ըստ եբրայերենի շարադրվեց մարգարեի վկայությունը: Եվ արդ՝ երկու կերպով էլ պատրաստվում և ուղղվում է Տիրոջ շավիղները՝ աստվածաբանական գիտությամբ և առաքինի գործերով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ ասա՛ մեզ՝ դու ո՞վ ես, որպէսզի պատասխան տանենք նրանց, որոնք մեզ ուղարկեցին. ի՞նչ ես ասում քո մասին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:15