Դանիելի մարգարեության մեկնություն 11(10):14

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եվ եկայ քեզ հասկացնելու, թէ վերջին օրերին ինչ դէպքեր պիտի պատահեն քո ժողովրդին, որովհետեւ տեսիլքդ գալիք օրերի համար է»:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությունլ գլուխ 11(10):13
   

Ա․ Լոպուխին

«Իսկ այժմ ես եկա քեզ հայտարարելու, թե վերջին ժամանակներում ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը վերաբերում է հեռավոր օրերին»։ (Սինոդական թարգ․)[14]
   
   Սակայն Դանիելի աղոթքը կատարելու հնարավորություն չունենալով՝ հրեշտակը նրան ասում է, որ Պարսից թագավորության իշխանի հետ պայքարը չի ավարտվել և ապագայում շարունակվելու է (Դան. 10։20), ուստի հրեշտակը խոստանում է մարգարեին բացահայտել հեռավոր ժամանակներում նրա ժողովրդի ճակատագիրը: Որքան հնարավոր է կռահել Դանիել 10։20 համարից, դրա ներքո նկատի է առնվում հունա−մակեդոնական տիրապետության ժամանակաշրջանը («Կգա Հունաստանի իշխանը»): Այս վերջին պատմության և ընտրյալ ժողովրդի հետ դրա ունեցած հարաբերություններին է նվիրված 11−րդ գլխի հայտնությունը:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) եւ եկայ քեզ հասկացնելու, թէ վերջին օրերին ինչ դէպքեր պիտի պատահեն քո ժողովրդին, որովհետեւ տեսիլքդ գալիք օրերի համար է»:
(Արարատ թարգ․ 10։14) Եվ ես եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է »։
(Գրաբար) և եկի խելամուտ առնել զքեզ որչափ ինչ ա՛նցք անցանելոց իցեն ընդ ժողովուրդ քո յաւուրս յետինս. զի տեսիլդ յաւո՛ւրս է։