Դանիելի մարգարեության մեկնություն 1(13):27

Օգոստինոս Երանելի

Եւ երբ ծերունիներն ասացին իրենց խոսքը, ծառաները շատ ամաչեցին, որովհետև երբեք այդպիսի բաներ չէին ասվել Շուշանի մասին:

   
   Ահա՛, լսվեց աղաղակը, վազեցին և գնացին դատարան: Տնեցիները հավատացին ստախոս վկաներին: Եվ չնայած նրա նախկին մաքրությունը՝ անարատ կյանքը կարծես նրա ողջախոհության բավարար ապացույց էր, սակայն այդ երեցներին (վկաներին) չհավատալը ամբարշտություն էր թվում: Շուշանի մասին այդպիսի խոսակցություններ երբևէ չէին եղել: Նրանք կեղծ վկաներ էին, բայց մինչ այժմ այդ մասին հայտնի էր միայն Աստծուն: Մեկին հավատում էին տանեցիները, իսկ մյուսը տեսնում էր Աստված: Բայց այն, ինչ տեսնում էր Տերը, մարդիկ չգիտեին: Թվում էր՝ արդար է կեղծ վկա դարձած երեցներին հավատալը:
   

Ա. Լոպուխին

Եվ երբ ծերունիներն ասացին իրենց խոսքը, ծառաները շատ ամաչեցին, որովհետև երբեք այդպիսի բաներ չէին ասվել Շուշանի մասին: (Սինոդական թարգ․)[27]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1

--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եւ երբ ծերունիներն ասացին իրենց խօսքը, ծառաները շատ ամաչեցին, որովհետեւ երբեք այդպիսի բաներ չէին ասուել Շուշանի մասին:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ իբրև ասացին ծերքն զբանս իւրեանց ՝ զամօթի հարան ծնօղքն յոյժ. զի ո՛չ երբէք այնպիսի բանք ասացան զՇուշանայ։ Եւ եղև՛ի վաղիւ անդր