Սուրբ Եփրեմ Ասորի
Նաբուքոդոնոսորը նրանց ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, իսկապէ՞ս դուք իմ աստուածները չէք պաշտում եւ ոս կեայ արձանին, որ ես կանգնեցրի, չէք երկրպագում.
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):13
Ա. Լոպուխին
14-15․ «Նաբուգոդոնոսորը նրանց ասաց. «Միտումնավո՞ր է, ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, որ դուք չեք ծառայում իմ աստվածներին և իմ կանգնեցրած արձանին երկրպագություն չեք մատուցում»»։[14] «Այսուհետ, եթե պատրաստ եք, ապա հենց որ լսեք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակի երաժշտական գործիքների ձայնը, վա՛յր ընկեք և երկրպագությո՛ւն մատուցեք իմ շինած արձանին. իսկ եթե երկրպագություն չմատուցեք, իսկույն կնետվեք կրակով բորբոքված հնոցի մեջ, և այդ ժամանակ ո՞ր Աստվածն է, որ ձեզ պիտի ազատի իմ ձեռքից»։ (Սինոդական թարգ․)
Բայց որքան էլ բարկությունը զորավոր կերպով տիրած լիներ թագավորին, նա ասես չէր կարող ընդունել այն միտքը, որ իր հրամանը խախտվել էր իր հատուկ վստահությունը վայելող անձանց կողմից: Հետևաբար, նախքան սպառնալիքը ի կատար ածելը նա ցանկանում է իմանալ, թե ինչպիսի մղմամբ ընկերները չեն կատարել իր հրամանը՝ պատահաբա՞ր, թե՞ միտումնավոր: Եթե գիտակցաբար, ապա պետք է սթափվեին ու երկրպագեին կուռքին: Հակառակ դեպքում նրանց մահ էր սպասում, որից փրկություն չկար:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Նաբուքոդոնոսորը նրանց ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, իսկապէ՞ս դուք իմ աստուածները չէք պաշտում եւ ոսկեայ արձանին, որ ես կանգնեցրի, չէք երկրպագում.
(Արարատ թարգ․ 3։14) Նաբուգոդոնոսորը նրանց հարցրեց և ասաց. «Միտումնավո՞ր է, ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, դուք ինչո՞ւ չեք պաշտում իմ աստվածներին և իմ կանգնեցրած արձանին երկրպագություն չեք անում։
(Գրաբար) Պատասխանի ետ Նաբուքոդոնոսոր՝ և ասէ ցնոսա. Թէ արդարև՞ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, զդի՛ս իմ ո՞չ պաշտիցէք՝ և պատկերին ոսկւոյ զոր կանգնեցի երկիր ո՞չ պագանիցէք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: