Սուրբ Եփրեմ Ասորի
3:15. Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը բարկութեամբ եւ ցասումով հրամայեց բերել Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին: Եւ նրանց բերեցին թագաւորի առաջ: Նաբուքոդոնոսորը նրանց ասաց. «Սեդրա՛կ, Միսա՛կ եւ Աբեդնագո՛վ, իսկապէ՞ս դուք իմ աստուածները չէք պաշտում եւ ոսկեայ արձանին, որ ես կանգնեցրի, չէք երկրպագում. Իսկ այժմ պատրա՛ստ եղէք, որ երբ լսէք փողի, սրնգի, թմբուկի, քնարի եւ ամէն տեսակ երաժիշտների ձայնակցութիւնը, գետին ընկնէք եւ երկրպագէք արձանին, որ ես կանգնեցրի. իսկ եթէ չերկրպագէք, նոյն ժամին կը նետուէք բորբոքուած կրակի հնոցը: Ո՞վ է այն աստուածը, որ կը փրկի ձեզ իմ ձեռքից»:
Թագավորը տեղեկանում է, որ Դանիելի ընկերները կուռքին չեն երկրպագում, և Դանիելին «Արդարև, ձեր Աստվածը աստվածների Աստվածն է» (Դան. 2:47) ասողն այժմ կրակը նետելով սպառնում է երիտասարդներին և ասում. «Ո՞վ է այն աստվածը, որ կփրկի ձեզ իմ ձեռքից»։
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը բարկութեամբ եւ ցասումով հրամայեց բերել Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին: Եւ նրանց բերեցին թագաւորի առաջ:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):12
Ա․ Լոպուխին
«Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը սրտմտությամբ և բարկությամբ հրամայեց, որ բերեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին. և այդ մարդիկ բերվեցին թագավորի առաջ»։ (Սինոդական թարգ․) [13]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):8
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը բարկութեամբ եւ ցասումով հրամայեց բերել Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին: Եւ նրանց բերեցին թագաւորի առաջ:
(Արարատ թարգ․ 3։13) Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը սրտմտությամբ և բարկությամբ հրամայեց, որ բերեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին. ուստի այդ մարդկանց թագավորի առաջ բերեցին։
(Գրաբար) Յայնժամ Նաբուքոդոնոսոր սրտմտութեամբ և բարկութեամբ հրամայեաց ածե՛լ զՍեդրաք, Միսաք, և զԱբեդնագով. և ածին առաջի թագաւորին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: