Սուրբ Եփրեմ Ասորի
Եվ հնոցի մեջ դարձրեց այնպիսի հողմ, որ ցող է բերում, և կրակը ամենեվին չէր մոտենում նրանց, չէր տանջում և չէր նեղում նրանց:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):23
Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի
Եվ հնոցի մեջ դարձրեց այնպիսի հողմ, որ ցող է բերում, և կրակը ամենեվին չէր մոտենում նրանց, չէր տանջում և չէր նեղում նրանց:
Աստծո հրամանով ճնշված բոցը ընդունեց քամին և երիտասարդներին ամենահաճելի շունչն ու զովությունը հասցրեց, այնպես որ նրանք հանգիստ վիճակում էին, ասես ծառի ստվերի տակ լինեին: Քանզի ասված է. «Խշշացող խոնավ հողմ եղավ»։
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Եվ հնոցի մէջ դարձրեց այնպիսի հողմ, որ ցօղ է բերում, եւ կրակը ամենեւին չէր մօտենում նրանց, չէր տանջում եւ չէր նեղում նրանց:
(Դանիել. 3.24–48 համարների մասին) Ամենքի Տերը, իր չափազանց մեծ զորությամբ, փոխում է նաև կենդանիների բնությունը և նրանց մեջ ոչխարի հեզություն է սերմանում։ Նա չի խլում նրանց բնական վայրագությունը, սակայն նրանց նույն բնությունը թողնելով՝ ոչխարի հատկություններ դրսևորել է ստիպում: Եվ սա կարելի է տեսնել ոչ միայն կենդանիների, այլև նույնիսկ տարրերի պարագայում: Երբ Նա ցանկանում է, տարրերը մոռանում են իրենց բնորոշ զորությունը, և հուրը կրակին բնորոշ հատկությունները չի դրսևորում: Երեք երիտասարդների և Դանիելի օրինակով յուրաքանչյուրը կարող է դրանում համոզվել: Նման բան տեղի ունեցավ նաև բոցավառված հնոցում: Այս տարրը վախեցավ կրակի մեջ գտնվողներից և նրանց վրա կրակի սովորական ազդեցություն չթողեց։ Ասես կապված լինելով՝ դրա զորությունն անվնաս պահեց այս երիտասարդների մարմինները, նույնիսկ չդիպավ նրանց մազերին, կարծես ինչ–որ մեկի հրամանը խոչընդոտում էր տարրին բացահայտել իրեն բնորոշ ազդեցությունը, մինչդեռ այդ ընթացքում այն ոչնչացրեց հնոցից դուրս գտնվողներին և այս երկու պարագաներով էլ (այսինք՝ հնոցի ներսում գտնվողների անվնաս մնալով և դրսում գտնվողների ոչնչացմամբ) ցույց տվեց Աստծո զորության մեծությունը։ Այսպիսով, երբ վայելում ենք վերին բարեհաճությունը, ոչ միայն ազատվում ենք մեր դեմ թշնամաբար տրամադրված մարդկանց զրպարտությունից, այլ նաև գազանների հարձակմանը ենթարկվելու պարագայում ևս ոչ մի վնաս չենք կրում, որովհետև Աստծո ձեռքը ամենից զորավորն է, այն բոլոր կողմերից պաշտպանում է մեր անվտանգությունը և մեզ անպարտելի է դարձնում:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: