Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):89

Հիպոլիտոս Հռոմեացի

89-90․ Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա: Տիրոջ բոլո՛ր պաշտօնեաներ, գոհութի՛ւն մատուցեցէք եւ օրհնեցէ՛ք աստուածների Աստծուն, քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա»:
   
   Այսպիսով՝ Սուրբ Գիրքը,  ընդգրկելով ամեն ինչ՝ «ամեն իշխանություն, պետություն, զորություն ու տերություն,  նաև ամեն անուն» (Եփես. 1։21, Կողոս. 1։16), դրանք, որպես Տիրոջ,  հնազանդեցրեց և ստրկացրեց Աստծուն ու պատվիրեց, որպես Արարչի, գովաբանել, օրհնել և փառաբանել Նրան: Ահա թե ինչու Անանիան, Ազարիան և Միսայելը բոլոր բաները թվարկելուց հետո, անհրաժեշտ համարեցին ասել. «Տիրոջ բոլո՛ր պաշտոնյաներ, գոհությո՛ւն մատուցեք և օրհնե՛ք աստվածների Աստծուն, քանզի հավիտյան է նրա ողորմությունը»։
   

Ա. Լոպուխին

«Փառաբանե՛ք Տիրոջը, որովհետև բարի է Նա, որովհետև Նրա ողորմությունը հավիտյան է»: (Սինոդական թարգ․) [89]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):51
-------------------------------
[89](Էջմիածին թարգ․) Գոհութիւն մատուցենք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի յաւիտեան է ողորմութիւնը նրա:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Գոհացարո՛ւք զՏեառնէ, զի քաղցր է զի յաւիտեան է ողորմ նորա։