Սուրբ Հովհան Ոսկեբերան
Երբ Բաղդասարը հարբեց, հրամայեց բերել արծաթեայ եւ ոսկեայ այն սպասքը, որ նրա հայր Նաբուքոդոնոսորը աւար էր առել Երուսաղէմի տաճարից, որպէսզի թագաւորը, նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք դրանցով խմեն:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6(5):1
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Երբ Բաղդասարը հարբեց, հրամայեց բերել արծաթեայ եւ ոսկեայ այն սպասքը, որ նրա հայր Նաբուքոդոնոսորը աւար էր առել Երուսաղէմի տաճարից, որպէսզի թագաւորը, նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք դրանցով խմեն:
Սա այլ բան չէր, քան արհամարհանք Աստծո փառքի հանդեպ և բարձրացում Իսրայելի վրա իշխողի առջև, կարծես Նա ոչ մի օգտակար բան չէր կարող անել իր ժողովրդին:
Ա. Լոպուխին
2-4․ «Գինին համտեսելով՝ Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք իր հայրը՝ Նաբուգոդոնոսորը, վերցրել էր Երուսաղեմի տաճարից, որպեսզի դրանցով խմեին թագավորը, նրա ազնվականները, նրա կանայք և նրա հարճերը»։ [2] «Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցվել էին Երուսաղեմում գտնվող Աստծո տան սրբարանից, և դրանցով խմեցին թագավորը և նրա ազնվականները, նրա կանայք և նրա հարճերը»։ «Գինին խմեցին և փառաբանեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին»։ (Սինոդական թարգ․)
Սովորականի պես ընթացող Բաղդասարի խրախճանքն անսպասելիորեն ավարտվեց Աստծո ծաղրով, որն արտահայտվեց Նրան նվիրված անոթները խրախճանքի ափսեների վերափոխման և հեթանոսական աստվածների պատվին փառաբանական երգեր երգելու միջոցով: Առաջինով ասվում է, որ հավատացյալների աչքում Իսրայելի Աստված արժանի չէ որևէ հարգանքի, քանի որ Նրան նվիրված անոթները վերցվել են ավելի ցածրակարգ օգտագործման համար, երկրորդով ավելի է ամրապնդվում և ընդգծվում այս գաղափարը, քանզի հայհոյանքով հեթանոսական աստվածների զորությունը հակադրվում է հրեական Աստծո անզորությանը: Հետևաբար, Հովսեփոս Փլավիոսը միանգամայն իրավացի է, երբ Բաղդասարին Նաբուգոդոնոսորից «ավելի հանդուգն» է կոչում, քանի որ վերջինս չի համարձակվում իր օգտագործման համար կիրառել Երուսաղեմի տաճարի անոթները և դրանք դնում է իր աստծո տաճարում:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Երբ Բաղդասարը հարբեց, հրամայեց բերել արծաթեայ եւ ոսկեայ այն սպասքը, որ նրա հայր Նաբուքոդոնոսորը աւար էր առել Երուսաղէմի տաճարից, որպէսզի թագաւորը, նրա մեծամեծները, նրա հարճերն ու կանայք դրանցով խմեն:
(Արարատ թարգ․ 5։2) Երբ գինին էր համտեսում, Բաղդասարը հրամայեց, որ բերեն ոսկե և արծաթե այն անոթները, որոնք Երուսաղեմի տաճարից վերցրել էր իր հայրը՝ Նաբուգոդոնոսորը, որպեսզի նրանցով խմեն թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։
(Գրաբար) հրամայեաց բերել զսպաս արծաթոյ և զոսկւոյ, զոր եհան Նաբուքոդոնոսոր հայր նորա’ի տաճարէն որ յԵրուսաղէմ. զի արբցեն նոքօք թագաւորն և մեծամեծք իւր, և հարճք և կանայք իւր։
Պատմամշակութային մեկնություն
Երուսաղեմից բերված անոթները: Այս մասին ընթերցի՛ր Դան․ 1։2 համարի մեկնաբանության մեջ: Հին աշխարհում բոլորը, առանց բացառության, գիտակցում էին սրբազան անոթների առանձնահատուկ արժեքը: Դրանք չհալեցնելու փաստն արդեն նշանակում է, որ դրանք պահպանվել են իրենց սրբություն լինելու պատճառով: Քանի որ Բաբելոնի աստվածը դիտվում էր որպես հաղթող, ուստի «ջախջախված» աստվածներին պատկանող պարագաները գրավվում էին որպես Մարդուկի տաճարի համար նախատեսված ավար: Թերևս այս անոթների օգտագործումը նպատակ ուներ հիշեցնելու Աստծո նախորդ հաղթանակների մասին (այս մասին ընթերցի՛ր Դան. 5։4 համարի մեկնաբանության մեջ):
Նաբուգոդոնոսորի հետ Բաղդասարի ունեցած ազգակցական կապը: Բաղդասարը հայտնի է որպես Բաբելոնի վերջին թագավոր Նաբոնիդի որդի և նրա գահակից: Նաբոնիդի և Նաբուգոդոնոսորի միջև եղած ազգակցական հարաբերությունները ամբողջությամբ պարզված չեն: Դեռևս Հերոդոտոսի ժամանակ (մ.թ.ա. 5–րդ դար, այս մասին ընթերցի՛ր նաև Եսթեր 1–ին գլխի մեկնաբանության մեջ) Նաբուգոդոնոսորը և Նաբոնիդը հիշատակվում են նույն անունով (Labinet), ուստի նրանց երբեմն շփոթել են: Բացի այդ՝ հին աշխարհում հետագա միապետերին հաճախ նույնացնում էին իրենց նախորդների հետ, նույնիսկ եթե նրանք միմյանց հետ տոհմաբանական կապ չէին ունենում: Այսպիսով, օրինակ, Սալմանասեր III–ի «Սև օբելիսկի» վրա Իսրայելի թագավոր Հեուն անվանվում է «Ամրիի որդի», չնայած այն հանգամանքին, որ հենց նա է ոչնչացրել Ամրիի տոհմը և չի եղել նրա ազգականը (փաստ, որը հավանաբար լավ հայտնի էր ասորեստանցիներին):

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: