Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):25

Ա. Լոպուխին

«Եվ ահա թե ինչ է գրված. ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒՓԱՐՍԻՆ։»։ (Սինոդական թարգ․) [25]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6(5):18
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) ահա այս է այն գրութիւնը, որ գրուած է. ՄԱՆԷ, ԹԷԿԷՂ, ՓԱՐԷՍ:
(Արարատ թարգ․ 5։25) Եվ Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։
(Գրաբար) Եւ ա՛յս ինչ է գիրդ որ գրեալ է. Մանէ՛, Թէկէղ, Փարէս։
   
   Պատմամշակութային մեկնություն
   Գիրը։ Գրվածի բառերը կարելի է մեկնաբանել որպես կշռող և չափող բայեր կամ որպես կշիռ և քաշ նշանակող առարկաներ, որոնք հին ժամանակներում օգտագործվել են ցանկացած առևտրային հարաբերության մեջ: Հնէաբանները հայտնաբերել են բազմաթիվ ծանրաչափ քարեր և կշռաքարեր, որոնց վրա հայտնաբերվել են նմանատիպ արամեերեն արձանագրություններ: Բացի այդ, ծանրաչափ քարերն ու կշռաքարերը խորհրդանշում էին աստվածային փորձությունն ու դատաստանը (օրինակ՝ այս առարկաները վերոնշյալ իմաստն ունեն եգիպտական ​​«Մահացածների գրքում»): Ըստ էության, Դանիելն  իր կողմից տրված արձանագրության մեկնաբանության մեջ դրանում օգտագործված բառերը ընկալում է և՛ որպես գոյական, և՛ որպես բայ: Հարկ է նշել, որ այս ժամանակաշրջանում լայն տարածում էր գտել բառախաղի միջոցով նշանների մեկնաբանությունը: Որպես օրինակ կարող է ծառայել լուսնի խավարումը, որը Նաբոնիդի կողմից մեկնաբանվել է որպես իր դստերը քուրմ դարձնելու հրաման: