Դանիելի մարգարեության մեկնություն 6(5):26

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ սա է այդ բանի մեկնութիւնը. ՄԱՆԷ՝ Աստուած չափեց քո թագաւորութիւնը եւ վերջ տուեց դրան.
   
   Թագավորության ամբողջական չմնալը դիտվեց որպես պատիժ: Այդպես եղավ նաև Սողոմոնի դեպքում: Ոչ միայն Բաղդասարի որդին չստացավ թագավորությունը, այլ նաև այն բաժանվեց:
   

Ա. Լոպուխին

«Ահա նաև այդ բառերի նշանակությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց դրան»։ (Սինոդական թարգ․) [26]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6(5):18
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) եւ այն հզօրութեան պատճառով, որ տուեց նրան, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները զարհուրելով դողում էին նրանից. նա ում ուզում էր՝ հարուածում էր, ում ուզում էր՝ սպանում, ում ուզում էր՝ բարձրացնում եւ ում ուզում էր՝ խոնարհեցնում:
(Արարատ թարգ․ 5։26) Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և այն վերջացրեց.
(Գրաբար) Եւ ա՛յս է մեկնութիւն բանիդ. Մանէ, չափեաց Աստուած զթագաւորութիւն քո՝ և վախճանեաց զնա։