Ա. Լոպուխին
«Թեկել՝ դու կշեռքով կշռվեցիր և շատ թեթև գտնվեցիր»։ (Սինոդական թարգ․) [27]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 6(5):18
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) ԹԷԿԷՂ՝ կշեռքով կշռուեց եւ պակաս եղաւ.
(Արարատ թարգ․ 5։27) Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր.
(Գրաբար) ևԹէկէղþ, կշռեցա՛ւ’ի կշիռս՝ և գտաւ պակասեալ։
Պատմամշակութային մեկնություն
Կշռաքարեր: Ուլթերսը նշում է, որ կշեռքի պատկերը կարող է աստղագիտական ֆոն ունենալ և խորհրդանշել Կշեռքի համաստեղությունը: Բաբելոնը ընկավ տաշրիտ ամսի 16–ին (այժմյան՝ սեպտեմբեր – հոկտեմբեր), այսինքն՝ մ.թ.ա. 539–ի հոկտեմբերի 12–ին կամ 13–ին: Հետևաբար, խրախճանքը տեղի է ունեցել տաշրիտ ամսի 15–ի երեկոյան (հոկտեմբերի 11–ին կամ 12–ին): Բաբելոնացիները ավանդաբար Տաշրիտու ամիսը կապում էին Կշեռքի համաստեղության հետ, իսկ Արեգակի ամենամյա Կշեռքի համաստեղությունում հայտնվելը տեղեկատու գրքերում կապվում էր այս ամսվա տասնհինգերորդ օրվա հետ: Սա, անկասկած, քաջ հայտնի էր երկնային նշանների մեկնաբանման մեջ մասնագիտացած բաբելոնյան պալատական աստղագուշակներին, և կարևոր նշանակություն ուներ, քանի որ բաբելոնացիները միշտ փորձում էին կապ գտնել տարբեր նախանշանների միջև, որպեսզի հաստատեին իրենց ունեցած գրքերի բովանդակած տեղեկությունների ճշմարտացիությունը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: