Սրբ. Եփրեմ Ասորի (†373)
Նրա առաջից հոսում էր կրակէ յորդ մի գետ, հազար–հազարաւորներ պաշտում էին նրան, եւ բիւր–բիւրաւորներ կային նրա առջեւ: Նա ատեան նստեց, եւ գրքերը բացուեցին:
«Հազար–հազարավորներ պաշտում էին նրան, և բյուր–բյուրավորներ կային նրա առջև»։ Սա Աստծո ծառաների որոշակի քանակ չէ: Ընդհակառակը, դա մեզ համար սահմանված քանակն է. բայց Աստծո ծառաները անթիվ են: Եվ բացվեցին գրքերը, որոնց մեջ գրված են հավիտենական կործանման համար սահմանվածների անունները:
Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
Նրա առաջից հոսում էր կրակէ յորդ մի գետ, հազար–հազարաւորներ պաշտում էին նրան, եւ բիւր–բիւրաւորներ կային նրա առջեւ: Նա ատեան նստեց, եւ գրքերը բացուեցին:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 8(7):9
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
Նրա առաջից հոսում էր կրակէ յորդ մի գետ, հազար–հազարաւորներ պաշտում էին նրան, եւ բիւր–բիւրաւորներ կային նրա առջեւ: Նա ատեան նստեց, եւ գրքերը բացուեցին:
Երբ Միածինը (Որդին) հայտնվեց մեր նմանողությամբ, Հայրը բացեց գրքերը և դատաստանից ազատեց մեղքերի մեջ թաղվածներին, ինչպես նաև դրանց (ենթադրաբար, խոսքը «կյանքի գրքի» մասին է) մեջ գրվելու հնարավորություն ստանալու, երկնային երգչախմբերում դասվելու և, ասես, հիշողությունների գրքում ներառվելու համար համարձակորեն բարձրացողներին:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Կրակի մի գետ էր հոսում և գնում Նրա առաջից. հազար հազարներն էին ծառայում Նրան, և բյուր բյուրավորներ կանգնած էին Նրա առաջ․ դատավորները նստեցին, և գրքերը բացվեցին»։ (Սինոդական թարգ․) [10]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 8(7):9
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Նրա առաջից հոսում էր կրակէ յորդ մի գետ, հազար-հազարաւորներ պաշտում էին նրան, եւ բիւր-բիւրաւորներ կային նրա առջեւ: Նա ատեան նստեց, եւ գրքերը բացուեցին:
(Արարատ թարգ․ 7։10) Կրակի մի գետ էր հոսում և գնում նրա առաջից. հազար հազարներն էին ծառայում նրան, և բյուր բյուրավորներ կանգնած էին նրա առաջ։ Դատարանը նստեց, և գրքերը բացվեցին։
(Գրաբար) գետ հրոյ յորդեալ ելանէր առաջի նորա. հազարք հազարաց պաշտէին զնա, և բեւրք բիւրուց կային առաջի նորա. ատեա՛ն նստաւ՝ և դպրութիւնք բացան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: