Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):14

Սրբ. Եփրեմ Ասորի (†373)

Նրան իշխանութիւն, պատիւ եւ արքայութիւն տրուեց. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան. նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնի, եւ նրա թագաւորութիւնը չի կործանուի:
   
    «Եվ կծառայեն նրան»: Սա համարժեք է հետևյալ խոսքին. «Որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների» (Փիլիպ. 2։10): «Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնի, և նրա թագավորությունը չի կործանվի»: Այս խոսքի հետ համահունչ է նաև Մարիամին հրեշտակի ասածը. «Եվ նրա թագավորությունը վախճան չի ունենա» (Ղուկ․ 1։33):
   

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Նրան իշխանութիւն, պատիւ եւ արքայութիւն տրուեց. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան. նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնի, եւ նրա թագաւորութիւնը չի կործանուի:
   
    Ասա՛ ինձ, ի՞նչը կարող է սրանից պարզ լինել: «Բոլոր ազգերը,– ասվում է,– ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան»։ Տե՛ս, թե ինչպես է մարգարեն ընդգրկում տիեզերքի բոլոր ազգերին: Տե՛ս, թե ինչպես է Մարդու Որդին դատաստանի իշխանություն ստանում: Որպեսզի չմտածես, որ սա միայն որոշ ժամանակի համար է, ուստի նա ասում է. «Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնի, և նրա թագավորությունը չի կործանվի», այլ կմնա և կլինի։ Եթե ​​սրան չես հավատում, ապա գործով համոզվիր: Տեսնո՞ւմ ես Նրա հավասարությունը Հոր հետ: Քանի որ Նա հայտնվեց Հորից հետո, ուստի մարգարեն ասում է նաև, որ եկել է ամպերի միջից: Նրա նախկինում լինելը ակնհայտ է դառնում այն բանից, որ Նա գալիս է ամպերի միջից: «Եվ Նրան իշխանություն տրվեց», այսինքն՝ այն իշխանությունը, որը Նա ուներ: «Որպեսզի բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները ծառայեն նրան»։ Նախկինում ևս նա իշխանություն ուներ, ուստի այս պարագայում ևս  ընդունեց: Ինչ իմաստով որ հասկանում ես Հոր մազերը և նման այլ բաները, այս նույն իմաստով էլ սա հասկացի՛ր: «Տրված» բառը  և նման այլ բաներ լսելով՝  Որդու մասին որևէ մարդկային կամ ցածր բան մի՛ մտածիր: Ինչպես, Հինավուրցին տեսնելով, ծերունի չես հասկանում, այդպես էլ մնացածը հասկացի՛ր: Պարզություն մի՛ փնտրիր մարգարեությունների մեջ, որտեղ ստվերներ և գուշակություններ են, ճիշտ այնպես, ինչպես կայծակի մեջ մշտական ​​լույս չես փնտրում, այլ բավարարվում ես նրանով, որ այն միայն փայլում է:
   

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Նրան իշխանութիւն, պատիւ եւ արքայութիւն տրուեց. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան. նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնի, եւ նրա թագաւորութիւնը չի կործանուի:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 8(7):13
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ Նրան իշխանություն, փառք ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ցեղերը և լեզուները Նրան ծառայեն. Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը չի անցնելու, և Նրա թագավորությունը չի կործանվելու»։ (Սինոդական թարգ․) [14]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 8(7):13
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Նրան իշխանութիւն, պատիւ եւ արքայութիւն տրուեց. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները պիտի ծառայեն նրան. նրա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնի, եւ նրա թագաւորութիւնը չի կործանուի:
(Արարատ թարգ․ 7։14) նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, րպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և նրա թագավորությունը չի կործանվելու։
(Գրաբար) Եւ նմա տուաւ իշխանութիւն և պատիւ և արքայութիւն. և ամենայն ազգք և ազինք և լեզուք նմա՛ ծառայեսցեն. և իշխանութիւն նորա իշխանութիւն յաւիտենական որ ո՛չ անցանէ, և թագաւորութիւն նորա ո՛չ եղծանիցի։