Սրբ. Եփրեմ Ասորի (†373)
Բարձրեալի դէմ խօսքեր պիտի բարբառի, պիտի մոլորեցնի Բարձրեալի սրբերին, պիտի կարծի փոփոխել ժամանակներն ու օրէնքները, եւ դա պիտի յաջողուի նրան մինչեւ որոշ ժամանակ, ինչ-որ ժամանակներ եւ ժամանակների կէսը:
«Պիտի մոլորեցնի Բարձրյալի սրբերին», այսինքն՝ քահանաներին թույլ չի տա քահանայագործել: Եվ նա կմտածի նրանց ժամանակները, կենցաղը և օրենքը, այսինքն՝ կրոնական օրենքները, տոների ժամանակներն ու ամսամուտները, փոխելու մասին: Նրանք նրա ձեռքը կհանձնվեն նույնիսկ ժամանակից շուտ, և «ինչ–որ ժամանակներ և ժամանակների կեսը», այսինքն՝ մինչև երեք տարի ու կես:
Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի (†386)
Բարձրեալի դէմ խօսքեր պիտի բարբառի, պիտի մոլորեցնի Բարձրեալի սրբերին, պիտի կարծի փոփոխել ժամանակներն ու օրէնքները, եւ դա պիտի յաջողուի նրան մինչեւ որոշ ժամանակ, ինչ-որ ժամանակներ եւ ժամանակների կէսը:
Նեռը թագավորելու է ընդամենը երեք տարի ու կես: Ոչ թե այն գրքերից փոխառելով ենք մենք սա ասում, որոնցից աստվածաշնչականությունն անհայտ է, այլ ասում ենք Դանիելից վերցնելով:
Ժամանակ»–ի ներքո նկատի է առնվում մեկ տարին, որի ընթացքում նա կհայտնվի և կզորանա: «Ժամանակներ»–ի ներքո՝ նրա հանցավոր կառավարման հաջորդ երկու տարին, որը առաջինի հետ միասին կազմում է երեք տարի, իսկ «կես ժամանակ» ասելով՝ հասկացվում է վեց ամիս: Մեկ այլ տեղում էլ է Դանիելը նույն բանն ասում. «Եվ կխոնարհվեն հավիտենապես ապրողին որոշ ժամանակ, ինչ–որ ժամանակներ և ժամանակների կեսը» (Դան. 12։7): Ոմանք նույն իմաստով են հասկանում նաև «հազար երկու հարյուր իննսուն օր» (Դան. 12:11) և «երեք հազար երեք հարյուր երեսունհինգ օր» (Դան. 12։12) արտահայտությունները:
Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
Բարձրեալի դէմ խօսքեր պիտի բարբառի, պիտի մոլորեցնի Բարձրեալի սրբերին, պիտի կարծի փոփոխել ժամանակներն ու օրէնքները, եւ դա պիտի յաջողուի նրան մինչեւ որոշ ժամանակ, ինչ-որ ժամանակներ եւ ժամանակների կէսը:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 8(7):17

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: