Սուրբ Եփրեմ Ասորի
Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից,
Ոսկյա գլուխը Բաբելոնի թագավորությունն է: Սա համապատասխանում է ասվածին. «Բաբելոնի ոսկե բաժակը Տիրոջ ձեռքում է» (Երեմ. 51:7): Կուրծքն ու բազուկները արծաթյա են. սա Մեդիայի թագավորությունն է: Մեջքն ու ազդրերը պղնձյա են. սա Պարսկական թագավորությունն է:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից,
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):31
Ա. Լոպուխին
«Այդ արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու ձեռքերը՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից»: (Սինոդական թարգ․) [32]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):31
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մէջքն ու ազդրերը՝ պղնձից,
(Արարատ թարգ․ 2։32) Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձից,
(Գրաբար) Յամին երկրորդի թագաւորութեան իւրոյ, ետես երա՛զ Նաբուքոդոնոսոր. և յիմարեցա՛ւ ոգի նորա, և քուն հատա՛ւ’ի նմանէ։Որոյ գլուխն յոսկւոյ սրբոյ. ձեռքն և լանջքն և բազուկք իւր՝ արծաթիք. մէջք նորա և բարձք՝ պղնձիք .
Պատմամշակութային մեկնություն
Տարբեր նյութերից կազմված արձաններ: Տարբեր նյութերից կազմված քանդակագործական պատկերները հազվադեպ չէին Հին աշխարհում: Քանի որ աստվածների արձանները սովորաբար ծածկվում էին հագուստով, ուստի ավելի շատ ուշադրություն և ծախսեր էին պահանջում բաց մնացող հատվածները: Այսպիսով՝ մ.թ.ա. 2–րդ հազարամյակի կեսերով թվագրվող մի խեթական աղոթք՝ արքայի ամբողջական՝ ոսկե ձեռքերով, ոտքերով ու գլխով և արծաթյա իրանով արձան պատրաստելու խոստում է պարունակում: Տարբեր նյութերի օգտագործման օրինակ է նաև Ասկաղոնում հայտնաբերված հորթի փոքրիկ բրոնզե արձանը: Իրանը՝ բրոնզից, իսկ վերջույթները պղնձից պատրաստելուց հետո ամբողջ արձանիկը ծածկվել է արծաթով: Հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. 2–րդ հազարամյակով թվագրվող աստվածների բազմաթիվ քանդակներ, որոնք ձուլված են պղնձից և պատված են ոսկով կամ արծաթով: Նույնիսկ հաճախ փոքր արձանիկները մեկ ամբողջական ձուլվածքից չէին պատրաստում: Դրանք պատրաստում էին առանձին մասերով, որոնք այնուհետև ամրացվում էին բևեռներով և գամերով: Նաբուգոդոնոսորի երազի բոլոր մանրամասները իրական են, այլ ոչ թե երևակայական: Գլուխը, որպես կուռքի ամենակարևոր մաս, ձուլված էր բրոնզից և ծածկված էր բարակ ոսկու շերտով: Ձեռքերն ու կրծքավանդակը մասամբ տեսանելի էին, ուստի ծածկված էին արծաթով: Մարմինը արժեքավոր մետաղներով ծածկելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն ծածկվում էր հագուստով: Այդ դարաշրջանում դեռ երկաթը հալել չէին կարողանում, թեև մի եգիպտական պապիրուսում հիշատակվում է երկաթե արձանների մասին (որոնք հավանաբար կեղծված են եղել): Կավի և երկաթի խառնուրդ կարելի է ստանալ միայն կավը որպես մետաղը հալելու գործընթացը դյուրացնող նյութ օգտագործելու դեպքում, չնայած այստեղ, անկասկած, խոսքը թրծված կավի մասին է: Ենթադրվում է, որ երկաթե ոտքերը կարող էին տեղադրված լինել թրծակավի միջոցով: Նոր բաբելոնյան և պարսկական շրջաններում մեծածավալ քանդակներ գործնականում գոյություն չեն ունեցել, և հնագետները Միջագետքում մ.թ.ա. 1–ին հազարամյակով թվագրվող ոչ մի խոշոր արձան չեն հայտնաբերել: Ասորեստանի թագավոր Ասարհադոնը հպարտորեն պնդում էր, որ ինքը կանգնեցրել է արծաթից, ոսկուց և պղնձից պատրաստված իր սեփական արձանը, որը պետք է կանգներ աստվածների առաջ և իր անունից խնդրանքներ ներկայացներ նրանց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: