Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):41

Սուրբ Եփրեմ Ասորի

Եվ քանի որ ոտքերի մատների կեսը երկաթից և կեսը խեցուց էիր տեսնում դու, ապա այդ թագավորությունը պիտի բաժանվի, բայց և նրա մէջ երկաթե ուժ պիտի լինի, ինչպես որ երկաթը խեցու հետ խառնուած էիր տեսնում:
   
   Սրանք Հունամակեդոնական թագավորության դեմ ապստամբած տասը թագավորներ են, որոնցից ոմանք երկաթի պես ամուր և ուժեղ են, իսկ մյուսները փոքր են ու անզոր:
   

Ա. Լոպուխին

«Իսկ ոտքերն ու ոտքերի մատները, որ տեսար, մի մասը՝ խեցեղեն կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից, [նշանակում են, որ] մի բաժանված թագավորություն է լինելու, և նրա մեջ երկաթե մի քանի ամրություն է մնալու, որովհետև դու երկաթը խեցեղեն կավի հետ խառնված տեսար»։ (Սինոդական թարգ․) [41]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):40
--------------------------------
[41] (Էջմիածին թարգ․) Եւ քանի որ ոտքերի մատների կէսը երկաթեայ եւ կէսը խեցուց էիր տեսնում դու, ապա այդ թագաւորութիւնը պիտի բաժանուի, բայց եւ նրա մէջ երկաթեայ ուժ պիտի լինի, ինչպէս որ երկաթը խեցու հետ խառնուած էիր տեսնում:
(Արարատ թարգ․ 2։41) Եվ ոտքերն ու մատները, որ տեսար, մի մասը՝ բրուտի կավից, իսկ մյուս մասը՝ երկաթից. մի բաժանված թագավորություն է լինելու, բայց երկաթի ամրության բաժին է ունենալու, որովհետև երկաթը տղմոտ կավի հետ խառնված տեսար։
(Գրաբար) Եւ զի տեսանէիր զոտսն և զմատունսն, կէս կողմն յերկաթոյ, և կէս կողմն’ի խեցւոյ. թագաւորութիւնն բաժանեալ լիցի. և յարմատոյ երկաթոյն եղիցի’ի նմա, զոր օրինակ տեսանէիր զերկաթն ընդ խեցին խառնեալ։