Ա. Լոպուխին
18-19. «Ես դուրս եմ գալիս դաշտ, և ահա, սրով սպանվածներ են. մտնում եմ քաղաք, և ահա, սովից սպառվածներ են. նույնիսկ մարգարեն և քահանան էլ շրջում են երկրում անգիտակցաբար»։ [18] «Մի՞թե Դու բոլորովին մերժել ես Հուդային: Մի՞թե Քո հոգու համար Սիոնը զզվելի է դարձել: Ինչո՞ւ մեզ այնպես հարվածեցիր, որ մեզ համար բժշկություն չկա: Խաղաղություն ենք ակնկալում, բայց ոչ մի բարիք չկա. սպասում ենք բժշկության ժամանակին, բայց ահա՝ սարսափներ»։ (Սինոդական թարգմ.)
«Անգիտակցաբար» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի Յոթանասնիցի նմանողությամբ՝ «որը նրանք չգիտեին» (հնարավոր է Բաբելոնը) տարբերակով թարգմանել:
Երեմիան չի համարձակվում նման կանխատեսմամբ հայտնվել իր ժողովրդի առաջ և կրկին աղաչում է, որ Աստված խնայի հրեաներին, որոնք Նրանից ողորմություն էին ակնկալում:
---------------------------------------
[18](Էջմիածին թարգմ.) Դաշտ եմ դուրս գալիս՝ եւ ահա սրից վիրաւորուածներ, քաղաք եմ մտնում՝ եւ ահա սովից տանջուողներ, որովհետեւ մարգարէն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը»»:
(Արարատ թարգմ.) Եթե դաշտ եմ դուրս գալիս, ահա սրով սպանվածներ են, և եթե քաղաք եմ մտնում, ահա սովից հիվանդները. որովհետև թե՛ մարգարեն, թե՛ քահանան շրջում են երկրում և գիտություն չունեն»։
(Գրաբար) Եթէ ելից ի դաշտ՝ ահա վիրաւորք սրոյ, եւ եթէ մտից ի քաղաք ահա ցաւք սովոյ. զի մարգարէ եւ քահանայ գնացին յերկիր զոր ոչ գիտէին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: