Սուրբ Հովհան Ոսկեբերան
իրենց երկիրը պիտի ենթարկուի յաւիտենական ապականութեան ու սուլոցի: Ամէնքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան եւ շարժեն իրենց գլուխները:
Սա իսկապես պատահեց նրանց հետ. նրանք այնպիսի ամայի ու դժվարին ճանապարհ բռնեցին, որ բոլորը գլուխները թափահարեցին: Երբ մեծ դժբախտություն է լինում, մենք դա արտահայտում ենք ոչ թե խոսքերով, այլ սուլոցով և գլխի թափահարմամբ:
Ա. Լոպուխին
«Որպեսզի իրենց երկիրը սարսափ դարձնեն, մշտական ծաղրի առարկա, որպեսզի նրա մոտով ամեն անցնող զարմանա և գլուխը թափահարի»։ (Սինոդական թարգ․) [16]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:13
-----------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) իրենց երկիրը պիտի ենթարկուի յաւիտենական ապականութեան ու սուլոցի: Ամէնքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան եւ շարժեն իրենց գլուխները:
(Արարատ թարգմ.) Որպեսզի նրանք իրենց երկիրն ամայի դարձնեն, երկարատև սուլելու առարկա, որպեսզի նրա մոտով անցնողը զարմանա և գլուխը շարժի։
(Գրաբար) կարգել զերկիր նոցա յապականութիւն եւ ի շչիւն յաւիտենից. ամենեքին որ անցանեն ընդ այն՝ զարմասցին, եւ շարժեսցեն զգլուխս իւրեանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: