Երեմիայի մարգարեության մեկնություն 23:31

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Ահա ես դէմ եմ այդ մարգարէներին, - ասում է Տէրը, - որոնք իրենց լեզուից վանում են իմ մարգարէութիւնը եւ իրենց քունն են քնում:
   
   Երեմիան լեզվի միջոցով (այսինքն՝ առանց Սուրբ Հոգու ներշնչման) արված մարգարեություններն անվանում է սուտ, իսկ ոչ լեզվի միջոցով արված մարգարեությունները՝  ճշմարիտ: Շատերը երազների և գուշակությունների միջոցով էին կազմում իրենց մարգարեությունները, բայց մխիթարվում էին միայն ներկա ժամանակում:
   

Ա. Լոպուխին

«Ահա, Ես դեմ եմ այն մարգարեներին, - ասում է Տերը, - որոնք գործում են իրենց լեզուներով, բայց ասում են. «Նա ասաց»»։ (Սինոդական թարգմ.) [31]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 23:30

-----------------------------------------

[31](Էջմիածին թարգմ.) Ահա ես դէմ եմ այդ մարգարէներին, - ասում է Տէրը, - որոնք իրենց լեզուից վանում են իմ մարգարէութիւնը եւ իրենց քունն են քնում:

(Արարատ թարգմ.) Ահա ես այն մարգարեների դեմ եմ,- ասում է Տերը,- որոնք իրենց լեզուն են գործածում և մարգարեություն խոսում։

(Գրաբար) ահաւասիկ ես ի վերայմարգարէիցդ՝ ասէ Տէր. որք մերժեն զմարգարէս ի լեզուոյ, եւ նիրհեն զնիրհս իւրեանց։