Երեմիայի մարգարեության մեկնություն 23:25

Ա. Լոպուխին

25–32. «Ես լսել եմ, թե ինչ են ասում Իմ անունով ստություն մարգարեացող մարգարեները: Նրանք ասում են. «Երազ եմ տեսել, երազ եմ տեսել»»։ [25] «Մինչև ե՞րբ այս բանը պիտի պատահի այն մարգարեների սրտերում, որոնք ստություն են մարգարեանում, որոնք մարգարեանում են իրենց սրտի խաբեությունը»։ «Արդյո՞ք նրանք մտածում են Իմ ժողովրդին մոռանալ տալ Իմ անունն իրենց այն երազների միջոցով, որոնք նրանք պատմում են միմյանց, ինչպես որ իրենց հայրերը մոռացան Իմ անունը Բահաղի պատճառով»։ ««Այն մարգարեն, որը երազ է տեսել, թող որ այն պատմի որպես երազ. իսկ ով ունի Իմ խոսքը, թող հավատարմությամբ խոսի Իմ խոսքը: Ի՞նչ ընդհանրություն ունի հարդը մաքուր հացահատիկի հետ, - ասում է Տերը»։ «Մի՞թե Իմ խոսքը նման չէ կրակի, - ասում է Տերը, - և մի՞թե նման չէ մուրճի, որը փշրում է ապառաժը»։ «Ուստի, ահա, Ես դեմ եմ մարգարեներին, - ասում է Տերը, - որոնք Իմ խոսքերն են գողանում իրարից»։ «Ահա, Ես դեմ եմ այն մարգարեներին, - ասում է Տերը, - որոնք գործում են իրենց լեզուներով, բայց ասում են. «Նա ասաց»»։ ««Ահա, Ես դեմ եմ սուտ երազների մարգարեներին, - ասում է Տերը, - որոնք պատմում են դրանք և մոլորեցնում են Իմ ժողովրդին իրենց խաբեություններով ու գայթակղություններով` այն դեպքում, երբ Ես չեմ ուղարկել նրանց և չեմ հրամայել նրանց, և նրանք ամենևին օգուտ չեն բերում այս ժողովրդին, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.)
    
    Երազ և մարգարեություն
    Տերը, Ով գիտի ամեն ինչ, նաև գիտի, թե ինչպես են մարգարեները, իբր իրենց երազներում Աստծուց ստացած հայտնություններով, խաբում ժողովրդին: Եհովան  ասում է՝  նրանց երազները ոչ մի կերպ չեն կարող համեմատվել իրական աստվածային հայտնության հետ: Նմանապես, վատ են վարվում նաև Երուսաղեմի մարգարեները, քանզի նրանք ճշմարիտ մարգարեների հին մարգարեությունները սխալ կերպով են առնչում ներկա իրավիճակին:

-----------------------------------------
[25](Էջմիածին թարգմ.) Ես լսեցի, թէ ինչ են խօսում մարգարէները, որոնք սուտ մարգարէութիւններ էին անում իմ անունով եւ ասում՝ «Ես մի երազ, մի տեսիլ տեսայ»:
(Արարատ թարգմ.) - Ես լսել եմ, ինչ որ ստություն մարգարեացող մարգարեներն ասում են իմ անունով՝ ասելով. Երազ եմ տեսել, երազ եմ տեսել։
(Գրաբար) Լուայ զինչ խաւսին մարգարէքն՝ զոր մարգարէանային յանուն իմ սուտ. եւասէին, երազ երազեցաւ ինձ։