Ա. Լոպուխին
«Ապա Հակոբի և Դավթի՝ Իմ ծառայի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից այլևս իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա. որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։(Սինոդակն թարգմ.) [26]
Հատուկ նշումներ. 30–33–րդ գլուխները մխիթարական բովանդակություն ունեցող խոսքերի մի հատուկ խումբ են: 32–րդ և 33–րդ գլուխները, անկասկած, ինչպես ակնառու է հենց մարգարեի հրահանգներից, պատկանում են Սեդեկիայի թագավորության ժամանակաշրջանին: Ինչ վերաբերում է 30–րդ և 31–րդ գլուխներին, ապա թեև դրանք որոշակի ընդհանրություններ ունեն Հովսիայի թագավորության շրջանում արտասանված խոսքերի հետ (Երեմ. 2–6 գլուխներ), սակայն դրանց երանգը էապես տարբեր է: Նախկինում հենց մարգարեն էր ժողովրդի ապաշխարության միջոցով Աստծո բարկությունը կանխելը հնարավոր համարում, սակայն հիմա նա, հրեաների՝ Աստծո դատաստանից խուսափելը, այլևս հնարավոր չի համարում: Երեմիայի մխիթարական այս բոլոր խոսքերի (30–33 գլուխներ) մեկտեղման ժամանակի մասին կարելի է միայն գուշակություններ անել, և շատ հավանական է, որ այս հավաքածուն կազմվել է Երուսաղեմի գրավումից հետո: Սակայն ամեն դեպքում այն պատրաստել է ինքը՝ Երեմիան, և ոչ թե ինչ–որ Բաբելոնյան գերության մեջ ապրած ուրիշ մեկը, ինչպես կարծում են որոշ քննադատներ:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 33:14
-----------------------------
[26](Էջմիածին թարգմ.) ապա Յակոբի եւ իմ ծառայ Դաւթի սերունդը կ՚անարգե՞մ, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերնդի վրայ նրա սերնդից իշխան չե՞մ դնի. ո՛չ, ես նրանց գերեալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»:
(Արարատ թարգմ.) ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդն էլ պիտի մերժեմ, որպեսզի նրա սերնդից իշխանավորներ չդնեմ Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա, որովհետև նրանց պիտի վերադարձնեմ գերությունից և պիտի գթամ նրանց»։
(Գրաբար) ապա եւ զզաւակն Յակովբայ եւ զԴաւթի ծառայի իմոյ՝ անարգեցից, չառնուլ ի զաւակէ նորա իշխան ի վերայ զաւակին Աբրահամու եւ Սահակայ եւ Յակովբայ։ զի դարձուցից զդարձ նոցա եւ գթացայց ի նոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: