Սուրբ Հովհան Ոսկեբերան
Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ իրենց մանկութիւնից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում: Իսրայէլացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, - ասում է Տէրը:
«Իմ կողմից,– ասում է,– Ես ամեն ինչ արել եմ` ուսուցանել ու հրահանգել եմ: Իսկ նրանք շեղվել են չարության մեջ. ցույց են տվել, որ դա անում են մրցակցության պատճառով. նրանք զոհասեղաններ են տեղադրել Իմ տաճարում, համարձակվել են անել ամեն ինչ. այրել են իրենց որդիներին և մերժել բնությունն ինքնին»:
Ա. Լոպուխին
««Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները միայն չարություն են գործել Իմ աչքի առաջ` իրենց երիտասարդությունից ի վեր. Իսրայելի որդիները միայն գրգռում էին Իմ բարկությունն իրենց ձեռքերի գործերով, - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [30]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:26
-----------------------------------------
[30](Էջմիածին թարգմ.) Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ իրենց մանկութիւնից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում: Իսրայէլացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Որովհետև Իսրայելի որդիները և Հուդայի որդիները իրենց մանկությունից ի վեր միայն չարություն են արել իմ առաջ, որովհետև Իսրայելի որդիներն իրենց ձեռքի գործերով միայն գրգռում էին իմ բարկությունը,- ասում է Տերը։
(Գրաբար) որդիքն Իսրայէլի՝ եւ որդիքն Յուդայ միայն գործէին զչարիս առաջի աչաց իմոց ի մանկութենէ իւրեանց։ Բայց որդիքն Իսրայէլի բարկացուցին զիս գործովք ձեռաց իւրեանց՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: