Երեմիայի մարգարեության մեկնություն 32:5

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն եւ պիտի նստի այնտեղ, մինչեւ որ այցելութեան գամ իրեն, - ասում է Տէրը. - ինչո՞ւ էք մարտնչում քաղդէացիների դէմ, որից ոչ մի յաջողութիւն չէք ունենալու»»:
    
    Այնուհետև չհուսահատվելու համար մարգարեն Աստծո հրամանով առք ու վաճառք է կատարում: Ո՞վ այդպիսի բան կաներ: Երբ քաղաքը պետք է գրավեր, նա դաշտեր էր գնում: Այս ճանապարհով մարգարեն ցանկանում է ապագայում սպասվող բարիքների մասին էլ համոզում ունենալ: Քանի որ իր մարգարեությունը ապագայում սպասվող տխուր բաների մասին էր, և այս տեսակի իրադարձությունների  մեջ Աստված դրսևորում էր Իր զորությունը, ուստի մարգարեն տխուր պայմաններում նրանց լավ բաների հույսերով է մխիթարում, և դա ոչ թե խոսքով է անում, այլ գործով:
    

Ա. Լոպուխին

«Եվ նա Սեդեկիային պիտի տանի Բաբելոն, որտեղ նա պիտի մնա, մինչև որ այցելեմ նրան, - ասում է Տերը: Եթե դուք պատերազմեք քաղդեացիների դեմ, հաջողություն չե՞ք ունենալու»։ (Սինոդական թարգմ.) [5]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:1

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 32:3

-----------------------------------------
[5](Էջմիածին թարգմ.) Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն եւ պիտի նստի այնտեղ, մինչեւ որ այցելութեան գամ իրեն, - ասում է Տէրը. - ինչո՞ւ էք մարտնչում քաղդէացիների դէմ, որից ոչ մի յաջողութիւն չէք ունենալու»»:
(Արարատ թարգմ.) Եվ նա Բաբելոն պիտի տանի Սեդեկիային. նա այնտեղ պիտի մնա, մինչև որ ես այցելեմ նրան,- ասում է Տերը.- թեև պատերազմեք քաղդեացիների դեմ, հաջողություն չեք ունենալու»։
(Գրաբար) եւ ի Բաբելովն մտցէ Սեդեկիա, եւ անդ նստցի մինչեւ այց արարից դմա՝ ասէ Տէր։ զի՞ մարտնչիք ընդ քաղդէացիսն՝ ուստի ոչ ինչ յաջողիցիք։