Սուրբ Հովհան Ոսկեբերան
Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդէացիների մօտ փախած հրեաների նկատմամբ. գուցէ ինձ մատնեն նրանց ձեռքը, եւ նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»:
Հունարեն (թարգմանության մեջ) արտահայտությունը հստակ չէ: Նա ցանկանում էր ասել՝ ես թագավոր եմ և չեմ կարող միայնակ դուրս գալ: Իսկ եթե նույնիսկ ցանկանամ էլ դուրս գալ և քաղդեացիներին հանձնվել, ապա նրանք՝ քաղաքի բնակիչները, կսպանեն ինձ:
Սա էր անհավատության պատճառը և արդարացումը: Չե՞ս հավատում մարգարեին: Նա պատճառներո՞վ էր խոսում:
Ա. Լոպուխին
«Եվ Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ այն հրեաներից, որոնք անցել են քաղդեացիների կողմը, որպեսզի քաղդեացիներն ինձ նրանց ձեռքը չմատնեն, և որպեսզի նրանք չնախատեն ինձ»»։ ենթարկեն ինձ»: (Սինոդական թարգմ.) [19]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 38:14
------------------------------------
[19] (Էջմիածին թարգմ.) Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդէացիների մօտ փախած հրեաների նկատմամբ. գուցէ ինձ մատնեն նրանց ձեռքը, եւ նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»:
(Արարատ թարգմ.) Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ այն հրեաներից, որոնք քաղդեացիների կողմն են անցել. միգուցե ինձ նրանց ձեռքը մատնեն, և նրանք նախատեն ինձ»։
(Գրաբար) Եւ ասէ Սեդեկիա արքայ ցԵրեմիա. Իմ բանք ինչ են ըստ հրէայսն փախստականս առ քաղդեացիսն, գուցէ տացեն զիս ի ձեռս նոցա, եւ ձաղիցեն զիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: