Երեմիայի մարգարեության մեկնություն 40:14

Ա. Լոպուխին

«Եվ ասացին նրան. «Դու գիտե՞ս, որ Բաալիսը՝ Ամմոնի որդիների թագավորը, Իսմայելին՝ Նաթանիայի որդուն ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Գոդողիան՝ Աքիկամի որդին, չհավատաց նրանց»»։ (Սինոդական թարգմ.) [14]
     
      Ամմոնացիների արքայի համար տհաճ էր Հրեաստանում Գոդողիայի կողմից իրականացվող կարգուկանոնի վերականգնումը: Նա, հավանաբար, հրեական հողերը օգտագործելու մտադրություն ուներ և, հետևաբար, կարող էր Գոդողիային սպանելու անհրաժեշտության գաղափարը ներշնչել Իսմայելին: Ամմոնացիների թագավորը հույս ուներ, որ այս դեպքում քաղդեացիները զորք կուղարկեն՝ հրեաներից վրեժ լուծելու համար, և որ այլևս հրեաներից ոչ ոքի չեն թողնի Հրեաստանի երկրում, որն էլ, հնարավոր է, ներառեն  իր տիրապետության տակ:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 40:7

------------------------------------------

[14](Էջմիածին թարգմ.) «Գիտե՞ս այն մասին, որ ամոնացիների Բայաելիս թագաւորը Նաթանի որդի Իսմայէլին ուղարկել է քեզ մօտ, որպէսզի սպանի քեզ»: Բայց Աքիկամի որդի Գոդողիան չհաւատաց նրանց:
(Արարատ թարգմ.) Եվ նրան ասացին. «Գիտե՞ս, որ Ամմոնի որդիների թագավորը՝ Բաալիսը, Նաթանիայի որդի Իսմայելին ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան նրանց չհավատաց։
(Գրաբար) եւ ասեն ցնա. Զայն գիտիցե՞ս զի Բայաելիս թագաւոր որդւոցն Ամովնայ արձակեաց առ Իսմայէլ որդի Նաթանայ սպանանել զքեզ։ եւ ոչ հաւատաց նոցա Գոդողիա որդի Աքիկամայ։