Ա. Լոպուխին
«Գոդողիան՝ Սափանի որդի Աքիկամի որդին, երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց, մնացե՛ք այս երկրում ու ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»»։ (Սինոդական թարգմ.) [9]
«Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց» նախադասությունն ավելի ճիշտ է թարգմանել Յոթանասնից թարգմանության պես. մի՛ վախեցեք քաղդեացի նախարարներից (կամ պաշտոնյաներից), որոնց, իհարկե, Նաբուգոդոնոսորը թողեց Պաղեստինում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 40:7
----------------------------------
[9](Էջմիածին թարգմ.) Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տուեց ու ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի պաշտօնեաներից, ապրեցէ՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձէք բաբելացիների արքային, եւ ձեզ համար լաւ կը լինի:
(Արարատ թարգմ.) Եվ Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիան երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց. բնակվե՛ք այս երկրում և ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի։
(Գրաբար) Եւ երդուաւ նոցա Գոդողիա որդի Աքիկամայ որդւոյ Սափանայ, եւ արանցն որ ընդ նոսա՝ եւ ասէ. Մի երկնչիք յերեսաց ծառայիցն քաղդեացւոց, այլ բնակեցէք յերկրիս. եւ հարկեցարուք արքային բաբելացւոց, եւ բարի եղիցի ձեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: