Երեմիայի մարգարեության մեկնություն 41:16

Ա. Լոպուխին

«Այդ ժամանակ Հոհանանը՝ Կարեի որդին, և նրա հետ եղող բոլոր զորապետները Մասփայից վերցրին մնացած ամբողջ ժողովրդին, որին նա ազատել էր Իսմայելից՝ Նաթանիայի որդուց՝ այն բանից հետո, երբ նա սպանեց Գոդողիային՝ Աքիկամի որդուն, տղամարդկանց, պատերազմող մարտիկներին և կանանց ու երեխաներին և պալատի պաշտոնյաներին, որոնց նա գերի էր վերցրել Գաբավոնից»։ (Սինոդական թարգմ.) [16]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 41:11
---------------------------------------

[16](Էջմիածին թարգմ.) Ապա Կարէի որդի Յովնանն ու բոլոր զօրապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայէլի ձեռքից այն բանից յետոյ, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, գաբաւոնացիների երկրից առան հզօր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին,
(Արարատ թարգմ.) Եվ Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորապետները վերցրին ժողովրդի ամբողջ մնացորդին, որին Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից գերի էր տարել Աքիկամի որդի Գոդողիային սպանելուց հետո, այսինքն՝ պատերազմող մարտիկների, կանանց ու երեխաների և պալատի պաշտոնյաների, որոնց գերի էր առել Գաբավոնից։
(Գրաբար) Եւ առ Յովնան որդի Կարէի, եւ ամենայն զաւրավարք զաւրացն որ էին ընդ նմա, զամենայն մնացորդս ժողովրդեանն զորս թափեաց յԻսմայելէ յորդւոյ Նաթանայ ի Մասեփա։ յետ սպանանելոյն զԳոդողիա որդի Աքիկամայ զարս հզաւրս պատերազմաւղս, եւ զկանայս, եւ զայլս, եւ զներքինիս, զոր առ յերկրէն Գաբաւոնացւոց,