Երեմիայի մարգարեության մեկնություն 43։6

Սուրբ Հովհան Ոսկեբերան

տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագաւորի դուստրերին եւ այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, ինչպէս եւ Երեմիա մարգարէին ու Ներիայի որդի Բարուքին,
     
     Ինչի՞ համար սրանք հաջորդեցին: Որպեսզի ավելի մեծ չարիք չլինի: Նայի՛ր առաջին հիվանդությանը՝ վերադարձ Եգիպտոս: Ինչպես են անընդհատ իրենց վրա չարիք բերում: Սակայն այդտեղ հասնողներին էլ Աստված չթողեց ու չասաց. «Ի՞նչ օգուտ»: Նրանք գնացին Եգիպտոս, բայց տե՛ս, թե ինչ է Աստծու բերանով մարգարեանում Երեմիան: Ուշադրություն չդարձնելով այն բանին, որ վիշտ էին պատճառում, նա երեխա սիրող հոր պես  ամենուր ուղեկցում է անխոհեմ որդուն: Իզուր չէ, որ դրանից հետո Բարուքը հավելումներ է անում (Երեմիայի մարգարեական) գրքում:
     

Ա. Լոպուխին

«Տղամարդկանց և կանանց ու երեխաներին և թագավորի աղջիկներին ու բոլոր նրանք, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Գոդողիայի` Սափանի որդի Աքիկամի որդու մոտ, նաև Երեմիա մարգարեին և Բարուքին` Ներիայի որդուն»։ (Սինոդական թարգմ.) [6]
     
Ըստ երևույթին, Երեմիային և Բարուքին Հովնանին հետևելու խիստ հրաման էր տրվել:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 43:1

--------------------------------

[6](Էջմիածին թարգմ.) տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագաւորի դուստրերին եւ այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, ինչպէս եւ Երեմիա մարգարէին ու Ներիայի որդի Բարուքին,
(Արարատ թարգմ.) այսինքն՝ տղամարդկանց և կանանց ու երեխաներին, թագավորի աղջիկներին և այն բոլոր անձանց, որոնց Նաբուզարադան թիկնապահապետը թողել էր Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, նաև Երեմիա մարգարեին և Ներիայի որդի Բարուքին։
(Գրաբար) զարս եւ զկանայս եւ զմանկտիս, եւ զդստերս թագաւորին, եւ զանձինս որ մնացեալ էին ի Նաբուզարդանայ դահճապետէ առ Գոդողիա որդի Աքիկամայ որդւոյ Սափանայ. եւ զԵրեմիա մարգարէ, եւ զԲարուք որդի Ներեայ։