Ա. Լոպուխին
«Հեծնե՛ք ձեր ձիերը և մոլեգնե՛ք, մարտակառքեր, ու առա´ջ նետվեք, զորավոր եթովպացիներ և լիբիացիներ` զինված վահաններով, և լիդիացիներ, որ աղեղակիրներ ու աղեղները լարողներ եք»։ (Սինոդական թարգմ.) [9]
Եգիպտացիներին օժանդակող զորքերի մեջ էին եթովպացիները, որոնք ապրում էին Եգիպտոսից հարավ, լիբիացիները կամ, ավելի ճիշտ, Պուտը՝ Կարմիր ծովի ափին գտնվող երկրի բնակիչները, և, վերջապես, լիդիացիները կամ, ավելի ճիշտ, լիբիացիները (Աֆրիկայում լիդիացիներ չկային), որոնք ապրում էին Եգիպտոսից արևմուտք:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 46:1
-----------------------------
[9](Էջմիածին թարգմ.) Երիվարնե՛ր հեծէք, կառքե՛ր լծեցէք, ելէ՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ եւ զինավառ լիբիացիներ, վե՛ր կացէք, աղեղներդ լարեցէ՛ք, ո՛վ լիդացիներ»»:
(Արարատ թարգմ.) Ելե՛ք, ձիե՛ր, և մոլեգնե՛ք, կառքե՛ր. զորավորները թող դուրս գան, եթովպացի և փութացի վահանակիրները և ղուդացի աղեղակիրներն ու աղեղ լարողները։
(Գրաբար) Հեծեայք յերիվարս, կազմեցէք կառս, ելէք պատերազմաաւղք եթւովպացւոց. եւ լիբէացիք վառեալք զինու. եւ լիդացիք ելէք լարեցէք զաղեղունս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: