Երեմիայի մարգարեության մեկնություն 50։11

Սուրբ Եփրեմ Ասորի

խայտում էիք, ինչպէս հորթերը՝ դալարիքի վրայ, եւ ցուլերի պէս ոգորում իրար դէմ:
     
     Բաբելոնի անկման պատճառով  նրանք կուրախանան  հոտի ոչխարների պես:
     

Սուրբ Հովհան Ոսկեբերան

խայտում էիք, ինչպէս հորթերը՝ դալարիքի վրայ, եւ ցուլերի պէս ոգորում իրար դէմ:
     
     Այս տեղից նա խոսում է վերջինիս ճակատագրի մասին, որովհետև ոչնչացնելով նրանց՝ նա հաղթում է բոլորին, կամ էլ որովհետև մեղանչում է Աստծո դեմ: Սա ակնհայտ է հատկապես մարգարեությունից, իսկ այնուհետև՝ հրեաների վերադարձից, որովհետև տեղավորելով նրանց, ովքեր գրավեցին քաղաքը` նրանց այդպիսի պատվով արձակելու համար, Նա նաև հաղթանակ տվեց. ամեն տեղ ասում է, որ Աստված է այն տալիս:
     

Ա. Լոպուխին

«Որովհետև դուք ուրախացաք, դուք ցնծացիք, Իմ ժառանգությունը կողոպտողնե´ր. ոստոստեցիք ուրախությունից, ինչպես երինջը` խոտերի վրա, և խրխնջացիք, ինչպես պատերազմական երիվարներ»։ (Սինոդական թարգմ.) [11]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

-----------------------------------------

[11](Էջմիածին թարգմ.) խայտում էիք, ինչպէս հորթերը՝ դալարիքի վրայ, եւ ցուլերի պէս ոգորում իրար դէմ:
(Արարատ թարգմ.) որովհետև խոտերի մեջ ոստոստեցիք երինջի նման և երիվարների պես խրխնջացիք։
(Գրաբար) զի խայտայիք իբրեւ զուարակս ի վերայ դալարոյ, եւ ոգորէիք իբրեւ զցուլս։