Երեմիայի մարգարեության մեկնություն 6:13

Ա. Լոպուխին

 13-14․ «Որովհետև ամենափոքրից մինչև մեծը` նրանցից յուրաքանչյուրը հակված է շահամոլության, և մարգարեից մինչև քահանա` բոլորը գործում են խաբեությամբ»։ [13] «Իմ ժողովրդի վերքերը բժշկում են թեթևամտորեն՝ ասելով. «Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն», բայց խաղաղություն չկա»։ (Սինոդական թարգ․)

   

   «Որովհետև բոլորը`փոքրից մեծ, շահի են անձնատուր եղել, և մարգարեից մինչև քահանա՝ բոլորը խաբեություն են գործում: Նրանք թեթև կերպով բուժում են Իմ ժողովրդի վերքերը՝ ասելով. «Խաղաղությո՜ւն: խաղաղությո՜ւն», բայց խաղաղություն չկա: Պղծություն գործելիս արդյո՞ք ամաչում են նրանք: Ո՛չ, նրանք բոլորովին չեն ամաչում ու չեն էլ կարմրում: Դրա համար ընկնելու են ընկածների մեջ, և Իմ այցելության ժամանակ նրանք տապալվելու են», ասում է Տերը:

   Նույնիսկ քահանաներն ու մարգարեներն են կեղծ, քանզի բոլորը պատվի և խղճի պահանջների դեմ են գործում: Նրանք ժողովրդին խաղաղություն, այսինքն՝ Աստծո հետ հաշտություն և այստեղից բխող լիակատար արտաքին անվտանգություն են խոստանում, մինչդեռ հիմա նման աշխարհի մասին խոսք չի կարող լինել:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:9
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Նրանք, փոքրերից մինչեւ մեծերը, բոլորն էլ անօրէնութիւններ գործեցին, քահանայից մինչեւ սուտ մարգարէն բոլորն էլ սուտ խօսեցին:
(Արարատ թարգ․) Որովհետև նրանց փոքրից մինչև մեծը բոլորն էլ անիրավ շահի համար ագահ են. և՛ մարգարեն, և՛ քահանան, բոլորը ստությամբ են վարվում։
(Գրաբար) Զի ի փոքունց նոցա մինչեւ ցմեծամեծս, ամենեքեան կատարեցին զանաւրէնութիւնս. ի քահանայէ մինչեւ ի սուտ մարգարէ, ամենեքեան արարին ստութիւն։