Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի
Այսպէս է ասում Տէրը. «Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք, թէ ո՛րն է բարի ճանապարհը՝ գնացէ՛ք դրանով, եւ քաւութիւն կը գտնէք ձեր հոգիների համար: Իսկ նրանք ասացին, թէ՝ չե՛նք գնայ:
Այսպես է ասում Տերը. «Կանգնե´ք ձեր ճանապարհներին և դիտե´ք ու հարցրե´ք հնագույն ուղիների մասին, թե որտեղ է լավ ուղին, և գնացե´ք դրանով, և ձեր հոգիների համար հանգստությո´ւն գտեք: Բայց նրանք ասացին. «Չե՛նք գնա»:
Մեր ժամանակներում ևս անհրաժեշտ է մարդկանց հորդորել այն մասին, որ նրանք կանգնեն ճիշտ ուղու վրա, քանի որ այժմ շատ–շատերը գնում են ոչ թե ճշմարիտ ուղիով, այլ անանցանելի վայրերով: Քանզի քչերն են հետաքրքրվում իմանալու համար Տիրոջ հավիտենական ուղիների կամ այն ուղու մասին, որն այս անցողիկ, ապականացու աշխարհից տանում է դեպի երկնքում հավիտենական բնակության: Դրա պատճառով էլ նրանք չեն տեսնում, թե որն է ճիշտ ուղին, և չեն քայլում դրանով, այլ շարունակում են մնալ իրենց անմաքրության մեջ:
Ա. Լոպուխին
16-17․ «Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ձեր ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե որտեղ է բարի ճանապարհը, և ընթացե՛ք դրանով, ու հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար։ Բայց նրանք ասացին. «Չենք ընթանա»»։ [16] «Եվ Ես պահապաններ նշանակեցի ձեզ վրա` ասելով. «Լսե՛ք փողի ձայնը»: Բայց նրանք ասացին. «Չենք լինելու»»։ (Սինոդական թարգ․)
Տերը ժողովրդին ներշնչեց հնագույն ճանապարհով գնալ, այսինքն՝ ընդօրինակել Աստծուն հաճելի եղած նահաապետներին: Նա պահապաններ, այսինքն՝ մարգարեներ, նշանակեց, որոնք ժամանակ առ ժամանակ շեփորի ձայնով պետք է նախազգուշացնեին նոր ուղիներով գնալ ցանկացող անզգույշ ճանապարհորդներին: Բայց հրեաների վրա ոչինչ չազդեց:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:9
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք, թէ ո՛րն է բարի ճանապարհը՝ գնացէ՛ք դրանով, եւ քաւութիւն կը գտնէք ձեր հոգիների համար: Իսկ նրանք ասացին, թէ՝ չե՛նք գնայ:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին ու նայե՛ք և հարցրե՛ք վաղեմի ճանապարհների մասին, թե արդյոք ո՛րն է լավ ուղին. նրանո՛վ ընթացեք, և դուք ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Բայց նրանք ասացին. Նրանում չենք ընթանում։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Կացէք ի ճանապարհս եւ դիտեցէք, եւ հարցէք զյաւիտենական շաւղաց Տեառն. եւ տեսէք ո՞ր է ճանապարհ բարի, եւ գնացէք ընդ նա, եւ գտջիք սրբութիւն անձանց ձերոց։ եւ ասացին թէ ոչ երթիցուք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: