Երեմիայի մարգարեության մեկնություն 1:15

Ա. Լոպուխին

«Որովհետև ահա, Ես կկանչեմ հյուսիսի թագավորությունների բոլոր ազգատոհմերին (ցեղերին), - ասում է Տերը, - և նրանք կգան, և ամեն մեկն իր գահը կդնի Երուսաղեմի դարպասների մուտքի մոտ և նրա բոլոր պարիսպների շուրջը և Հուդայի բոլոր քաղաքներում»։ [15] «Եվ նրանց կհայտարարեմ Իմ դատաստաններն իրենց բոլոր անօրինությունների համար, ա'յն բանի համար, որ նրանք թողեցին Ինձ և խունկ ծխեցին օտարերկրյա աստվածներին ու երկրպագեցին իրենց ձեռքերի գործերին»։ (Սինոդական թարգ․)
   
   Նաբուքոդոնոսորի բանակում ծառայող տարբեր ժողովուրդներն (Եր․ 25։9) հյուսիսային են անվանվում, քանի որ Նաբուքոդոնոսորի զորքերը Պաղեստին են իջել հյուսիսից՝ Սիրիայի տարածքով։

   «Իր գահը կդնի․․․», այսինքն՝ կպաշարեն Երուսաղեմը և մյուս քաղաքները (Եր․ 15։7

   «Խունկ ծխեցին»։ Այստեղ օգտագործված «kitter » բայը, նշանակում է որպես զոհաբերություն ճարպի կամ ալյուրի այրում, այլ ոչ թե խունկ ծխել։
--------------------------------
[15] (Էջմիածին թարգ․) Ահա ես բոլոր թագաւորութիւններին միասին կանչելու եմ հիւսիսի երկրից, - ասում է Տէրը. - գալու են, եւ ամէն մէկն իր գահն է հաստատելու Երուսաղէմի դարպասների շեմերին, նրա շրջակայ բոլոր պարիսպների վրայ եւ Հրէաստանի բոլոր քաղաքների վրայ:
(Արարատ թարգ․) Որովհետև ես ահա կկանչեմ հյուսիսի բոլոր թագավորությունների ազգատոհմերին,- ասում է Տերը,- որ գան, և ամեն մեկն իր աթոռը դնի Երուսաղեմի դարպասների մուտքին և նրա շրջակա բոլոր պարիսպների դիմաց և Հուդայի բոլոր քաղաքների դեմ։
(Գրաբար) զի ահաւասիկ ես միախուռն կոչեցից զամենայն թագաւորութիւնս թագաւորութեանց՝ ի հիւսիւսոյ երկրէ՝ ասէ Տէր. եկեսցեն եւ արկցեն զիւրաքանչիւր աթոռ ի վերայ սեմոց դրանցն Երուսաղէմի, եւ ի վերայ ամենայն պարսպացն նորա շուրջանակի, եւ ի վերայ ամենայն քաղաքաց Հրէաստանի։