Ա․ Լոպուխին
«Նրա դեմ մռնչացին երիտասարդ առյուծները, բարձրացրին իրենց ձայնը և նրա երկիրն ամայի դարձրին. նրա քաղաքներն այրված են, առանց բնակիչների»։ (Սինոդական թարգ․)[15]
Իսրայելական երկիրը ամայացրած «երիտասարդ առյուծները», իհարկե, ասորեստանցիներն էին, որոնք առյուծների պես նետվեցին իրենց որսի վրա (Ես․ 5։29) և ամայացրին Իսրայելի ողջ երկիրը:
--------------------------------
[15] (Էջմիածին թարգ․) Նրա վրայ մռնչացին եւ իրենց ձայներն արձակեցին առիւծները, որոնք աւերակ դարձրին նրա երկիրը: Նրա քաղաքները, բնակիչներից թափուր դառնալով, կործանուեցին:
(Արարատ թարգ․) Նրա դեմ մռնչացին առյուծի կորյունները, նրանք իրենց ձայնը հանեցին, նրա երկիրն ամայացավ, քաղաքներն այրված են և անբնակ։
(Գրաբար) ի վերայ նորա գոչեցին առեւծք, եւ ետուն զձայնս իւրեանց, որ արարին զերկիր նորա աւերակ. եւ քաղաքք նորա կործանեցան առ ի չգոյէ բնակչաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: