Երեմիայի մարգարեության մեկնություն 2:31

Ա․ Լոպուխին

«Օ՜, սերունդ, ունկնդրե՛ք դուք Տիրոջ խոսքը. մի՞թե Ես անապատ եղա Իսրայելի համար, մի՞թե Ես խավարի մի երկիր եղա. ինչո՞ւ է Իմ ժողովուրդն ասում. «Մենք ենք մեր տերը, մենք այլևս չենք գա քեզ մոտ»»։ (Սինոդական թարգ․)[31]
   
   Մարգարեն Իսրայելին Տիրոջ հանդիմանությանը ուշադրություն դարձնելու է հրավիրում։ Տերը զարմանում է, թե Իսրայելը ինչու է դժգոհ Իրենից՝ իր մշտական Հովանավորից և Պաշտպանից։

   «Ո՜վ ազգ», այսինքն՝ «ո՜վ մարդիկ»։ Հնարավոր է, որ այստեղ Իսրայելին այսպիսի («քադդոր») անունով կոչելով՝ մարգարեն ցանկանում էր ստորացնել նրան ու ցույց տալ, որ նա այլևս արժանի չէ ընտրյալ ժողովուրդ անվանմանը («քաամ»)։

   «Անապատ»–ը վտանգներով լի մի վայր է։ Այս մասին ընթերցի՛ր նաև 6−րդ համարի մեկնաբանությունը։

   «Խավարի երկիր»–ը մի վայր է, որտեղ ոչինչ չի երևում․ տե՛ս նույն տեղում։ Մարգարեն դրանով ցանկանում է նշել, որ Աստված միշտ հոգ է տարել Իր ժողովրդի մասին և քահանայապետերի ու մարգարեների միջոցով բացատրել է այն ամենը, ինչ նրանց անհրաժեշտ է եղել։
--------------------------------
[31] (Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, այսպէս է ասում Տէրը. «Միթէ ես Իսրայէլի համար անապա՞տ եղայ կամ աւեր ու խոպանացեալ երկի՞ր, որ իմ ժողովուրդն ասաց. «Անտէրունչ կը շրջենք, բայց քեզ մօտ չենք գայ»:
(Արարատ թարգ․) Ո՛վ սերունդ, դուք Տիրոջ խոսքի՛ն նայեք։ Մի՞թե ես Իսրայելի համար անապատ եղա կամ թանձր խավարի մի երկիր. իմ ժողովուրդն ինչո՞ւ է ասում. Ազատ ենք թափառելու, այլևս չենք գա քեզ մոտ։
(Գրաբար) Լուարուք զպատգամս Տեառն. այսպէս ասէ Տէր. Միթէ անապա՞տ եղէ տանդ Իսրայէլի, կամ աւեր երկիր խոպանացեա՞լ. զի ասաց ժողովուրդ իմ, անտերունչք շրջեսցուք՝ եւ առ քեզ ոչ եկեսցուք։