Ա․ Լոպուխին
«Վերադարձե՛ք, ուխտադրո'ւժ զավակներ, - ասում է Տերը, - որովհետև Ես միացած եմ ձեզ, և պիտի վերցնեմ ձեզ՝ ամեն քաղաքից մեկին, ամեն ցեղից` երկուսին, պիտի բերեմ ձեզ Սիոն»։ (Սինոդական թարգ․)[14]
Քանի որ Տերը նշանվել է Իսրայելի հետ, ինչպես կնոջ հետ, ուստի Նա միշտ պատրաստ է նրան Իր մոտ հետ ընդունելու։
«Մեկ առ մեկ․․․ և երկու-երկու»։ Այստեղ մարգարեն ցականում է ասել, որ եթե անգամ ամբողջ Իսրայելը դարձի չգա, այնուամենայնիվ, Տերը, գոնե որոշ թվով իսրայելացիների կբերի Իր սուրբ քաղաք Սիոն։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձէ՛ք ինձ մօտ, որպէսզի ես ձեզ տիրեմ, - ասում է Տէրը: - Կ՚առնեմ ձեզ, ամէն քաղաքից՝ մէկին եւ ամէն ցեղից՝ երկուսին, ու կը տանեմ ձեզ Սիոն:
(Արարատ թարգ․) Դարձե՛ք, ո՛վ անհավատարիմ որդիներ,- ասում է Տերը,- որովհետև ես եմ ձեզ վրա տիրողը։ Եվ ես ձեզ՝ ամեն քաղաքից մեկին և ազգատոհմից երկուսին, պիտի առնեմ և բերեմ Սիոն։
(Գրաբար) Դարձարուք առ իս որդիք հեռացեալք՝ ասէ Տէր, զի ես տիրեցից ձեզ. եւ առից զձեզ մի ի քաղաքէ եւ երկուս յազգէ, եւ տարայց զձեզ ի Սիովն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: