Երեմիայի մարգարեության մեկնություն 6:10

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ հորդորեմ, որ լսեն: Ահա´, նրանց ականջներն անթլփատ են, և նրանք չեն կարողանում լսել: Ահա´, Տիրոջ խոսքը նրանց մոտ ծաղրուծանակի է [ենթարկվում]. այն տհաճ է նրանց համար։
   
   չեն կարող լսել, քանի որ չեն ցանկանում ականջները թլպատել: Այնուամենայնիվ [պետք է նշել, որ], արհամարհանքից և անհավատությունից բխող անհնարինությունը չի ազատվում պատժից: Այսպիսով, եթե մեկը չի ընդունում Աստծո խոսքը և չունի Նրա պատվիրանները հասկանալու ընդունակությունը, ապա նա թլփատված չէ ականջներով: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Սուրբ գրքում   երեք տեսակի թլփատություն է հիշատակվում՝  մարմնի, սրտի և ականջի: Ահա թե ինչու է Տերն ասում. «Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մատթ. 11։15): Այսպիսով` մենք մեր ազատ կամքով  չենք ընդունում Աստծո խոսքը, և հետևաբար դա մեզ համար  դառնում է նախատինք: Ուստի այն, ինչը մեզ տրվել էր փրկության համար, մեր մեղքով պատժի է վերածվում:
   

Ա. Լոպուխին

«Ո՞ւմ հետ խոսեմ և ո՞ւմ զգուշացնեմ, որպեսզի լսեն: Ահա, նրանց ականջն անթլփատ է, և նրանք չեն կարող լսել. ահա, Տիրոջ խոսքը նրանց մեջ ծաղրվում է. այն տհաճ է նրանց համար»։ (Սինոդական թարգ․)[10]
   
   Այստեղից (մինչև 16–րդ համարը) մարգարեն  է խոսում: Նա ոչ մի հույս չի տեսնում Հուդայի թագավորության համար: Նա իզուր է ապաշխարության կոչերով դիմում Հուդայի ժողովրդին: Հրեաների ականջը անթլփատ է, այսինքն՝ այն կարծես ծածկվել է մաշկով, և նրանք ի վիճակի չեն ուշադրություն դարձնելու մարգարեի ուսուցմանը. միայն ծիծաղում են նրա վրա:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:9
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Արդ, ո՞ւմ հետ խօսեմ եւ ո՞ւմ մօտ վկայութիւն անեմ, որ լսի. ահաւասիկ նրանց ականջներն անթլփատ են, եւ նրանք չեն կարողանում լսել: Ահա Տիրոջ խօսքը նրանց համար նախատինք եղաւ, եւ այլեւս նրանց ախորժելի չի լինելու այն:
(Արարատ թարգ․) Ո՞ւմ ասեմ և զգուշացնեմ, որ լսեն. նրանց ականջներն ահա փակ են և լսել չեն կարող. ահա Տիրոջ խոսքը նրանց համար «նախատինք եղավ», նրանից չեն ախորժում։
(Գրաբար) Արդ՝ ընդ ու՞մ խաւսեցայց, եւ ո՞ւմ եդից վկայութիւն՝ եւ լուիցէ. ահաւադիկ անթլփատ են ականջք նոցա, եւ ոչ կարեն լսել։ ահա բան Տեառն եղեւ նոցա ի նախատինս, եւ ոչ եւս ախորժեսցեն զնա։