Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Փայտ կտրե´ք և պատնե´շ կառուցեք Երուսաղեմի դեմ. այս քաղաքը պետք է պատժվի. նրա մեջ մշտապես բռնություններ են:
Ահա թե ինչ է ասում Զորությունների Տերը. «Ծա´ռ կտրեք (կամ դրա փայտը) և Երուսաղեմի մերձակայքում պատնե´շ տարածեք (կամ պատրաստե՛ք): Հետևաբար, [թշնամիներն] ասում են՝ մենք վստահ ենք հաղթանակի [հարցում], որովհետև «ծառեր կտրատել և ապագա ամրությունների համար հիմքեր կառուցել»–ը քաղդեացիներին Տիրոջ կողմից տված պատվեր է: Սա ցույց է տալիս, որ թագավորության անկումից առաջ քաղաքը ոչ թե կգրավվի անմիջապես, այլ երկար պաշարումից հետո, ինչպես կարդում ենք ստորև:
Ա. Լոպուխին
6-8. «Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Կտրե՛ք ծառերը և պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. այս քաղաքը պիտի պատժվի. նրա ներսում ամեն տեսակի ճնշում է»»։ [6] «Ինչպես որ աղբյուրը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարիք է բխեցնում. նրա մեջ բռնություն ու կողոպուտ է «լսվում», Իմ առաջ մշտապես վիրավորանքներ ու վերքեր են»։ «Խրատվի՛ր, Երուսաղե՛մ, որպեսզի Իմ հոգին չհեռանա քեզնից, որ Ես քեզ չդարձնեմ ամայի, անմարդաբնակ մի երկիր»։
(Սինոդական թարգ․)
Այժմ Տեր Աստվածն Ինքն է Երուսաղեմը արագորեն գրավելու համար քաջալերում թշնամիներին, որովհետև Երուսաղեմը չի կարող զերծ մնալ չարագործություններից, ինչպես որ աղբյուրը չի կարող դադարեցնել իրենից ջրի բխումը: Այնուամենայնիվ, Եհովան դեռ Երուսաղեմի բնակիչներին իրենց կյանքն ուղղելու է հրավիրում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:4
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ջարդեցէ՛ք նրա փայտաշէն տները, զօ՛րք հանեցէ՛ք Երուսաղէմի դէմ, որովհետեւ նա ամբողջապէս սուտ քաղաք է, բռնութիւնն է իշխում նրա մէջ:
(Արարատ թարգ․) Որովհետև այսպես է ասում Զորությունների Տերը. «Նրա ծառերը կտրե՛ք և պաշարման պատվա՛ր կառուցեք Երուսաղեմի դեմ. սա է այն քաղաքը, որ պիտի պատժվի, նրա ներսում ամենուր հարստահարություն է։
(Գրաբար) զի այսպէս ասէ Տէր զաւրութեանց. Ջարդեցէք զփայտակերտս նորա, արկէք ի վերայ Երուսաղէմի զաւր. զի նա է քաղաք ամենեւին սուտ. բռնութիւն ի մէջ նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: