Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Ինչպես որ աղբյուրն է իրենից ջուր բխեցնում, այնպես էլ նա է իրենից չարություն բխեցում. նրա միջից զրկանք և հափշտակություն է լսվում, Իմ առաջ միշտ ցավեր ու վերքեր կան:
Տերը պատվիրում է ծառեր կտրատել և ամրություններ կառուցել, որովհետև եկել է նրան [Երուսաղեմին] այցելելու ժամանակը, որպեսզի նա ստանա իր մեղքերի [հատուցումը]: [Այդ մեղքերից] գերակշռում է «συχοφαντία»–ն՝ զրպարտության միջոցով անմեղներին բռնության ենթարկելը: Այսպիսով` այնպես, ինչպես ջրամբարը կամ ավազանն է իր ջուրը դարձնում սառը, այնպես էլ Երուսաղեմում եղած ամբարշտությունն է կորստյան մատնում կյանքի ողջ ջերմությունը: Պետք է նշել, որ Սուրբ հոգով բորբոքվածները [լցվածները], կոչվում են տաք–ջերմ, իսկ չարով լցվածները՝ պաղ–սառը: Հետևաբար գրված է նաև այն, որ վերջին օրերին, երբ չարությունը բազմանա, շատերի սերը կսառչի: Սա, կարծում եմ, նշանակում է նաև հետևյալը. «Ես նմանվեցի գերեզման իջնողների» (Սաղմոս. 27։1):
Ա. Լոպուխին
«Ինչպես որ աղբյուրը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարիք է բխեցնում. նրա մեջ բռնություն ու կողոպուտ է «լսվում», Իմ առաջ մշտապես վիրավորանքներ ու վերքեր են»։ (Սինոդական թարգ․)[7]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 6:6
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ինչպէս գուբն է իր ջուրը պաղեցնում, այնպէս էլ նա է պաղեցնում իր չարութիւնները. այնտեղ, նրա յանդիման, մշտապէս ամբարշտութիւն ու չարութիւն է լսւում: Ցաւերով ու տանջանքներով պիտի խրատուես, Երուսաղէ՛մ:
(Արարատ թարգ․) Ինչպես որ ջրհորը ջուր է բխեցնում, նույնպես և նա չարություն է բխեցնում. բռնություն ու ավերում է լսվում նրա մեջ, իմ առաջ շարունակ տառապանք և վերքեր են։
(Գրաբար) Զոր աւրինակ ցրտացուցանէ գուբ զջուր իւր, այնպէս եւ նա ցրտացուցանէ զչարիս իւր։ ամպարշտութիւն՝ եւ չարութիւն լուիցի ի միջի նորա, յանդիման իւր հանապազ։ Ցաւովք եւ տանջանաւք

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: