Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի մտցնեմ ու հալեցնեմ, ինչպես հալեցնում են արծաթը, և պիտի մաքրեմ նրանց, ինչպես մաքրում են ոսկին։ Նրանք պիտի կանչեն Իմ անունը, և Ես պիտի լսեմ նրանց ու ասեմ. «Սա Իմ ժողովուրդն է», և նրանք պիտի ասեն. «Տերն է իմ Աստվածը»»։ (Սինոդական թարգ․) [9]
Տե՛ս Զաքարիայի մարգարեության մեկնություն գլուխ 13։8
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այդ մէկ երրորդն էլ ես պիտի անցկացնեմ հրի միջով, պիտի հալեմ նրանց, ինչպէս արծաթն են հալում, պիտի փորձեմ նրանց, ինչպէս փորձում են ոսկին. այն ժամանակ նրանք պիտի կանչեն իմ անունը, եւ ես պիտի լսեմ նրանց ու ասեմ՝ «Սա է իմ ժողովուրդը», իսկ նրանք պիտի ասեն՝ «Դու ես մեր Տէր Աստուածը»»:
(Արարատ թարգ․) Եվ այդ երրորդ մասը կրակի մեջ պիտի գցեմ և նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում։ Եվ նրանց պիտի փորձեմ, ինչպես ոսկին են փորձում. նրանք կկանչեն իմ անունը, և ես նրանց կպատասխանեմ. ես կասեմ. «Իմ ժողովուրդն է։ Եվ նրանք կասեն. «Տերը մեր Աստվածն է»։
(Գրաբար) Եւ անցուցից զերրորդ մասն ընդ հուր, եւ ջեռուցից զնոսա որպէս ջեռնու արծաթ. եւ փորձեցից զնոսա որպէս փորձի ոսկի. նա կարդասցէ զանուն իմ, եւ ես լուայց նմա. եւ ասացից. Ժողովուրդ իմ է սա. եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: