Զաքարիայի մարգարեության մեկնություն 13։8

Ա․ Լոպուխին

8-9․ «Ամբողջ երկրի վրա այնպես է լինելու, որ նրա երկու մասերը բնաջնջվելու են, մահանալու, իսկ երրորդը մասը մնալու է»,− ասում է Տերը: [8] «Այդ երրորդ հատվածին տանելու եմ դեպի կրակը ու հալեցնելու եմ նրանց, ինչպես որ հալեցնում են արծաթը, ու մաքրելու եմ նրանց, ինչպես որ մաքրում են ոսկին. նրանք կանչելու են Իմ անունը, ու Ես լսելու եմ նրանց և պատասխանելու եմ. «դա Իմ ժողովուրդն է», իսկ նրանք էլ ասելու են. «Տերն իմ Աստվածն է»: (Սինոդական թարգ․)
   
   Հովվի մահվան համար մեղավորները կամ այդ չարագործության համակիրները իրենց արդարացի պատժից չեն խուսափելու: Ամբողջ երկրի, այսինքն` Իսրայելի երկրի վրա բնակվողների երկու երրորդը ոչնչացվելու, իսկ մեկ երրորդը` մնալու է: «Այստեղ ամբողջ հրեա ժողովուրդը ներկայացվում է որպես մահվան դատապարտված Հովվի թողած ժառանգություն, որը երեք մասի է բաժանվում. անդրանկության իրավունքը յուրացրաց մահը դրանցից երկու բաժին է ստանում, իսկ կյանքը` մեկ» (Keil. Op. cit. S. 646): Սակայն մնացած երրորդ մասն էլ է աղետների և գայթակղությունների կրակով փորձվելու և մաքրվելու։ Դրանից հետո այդ հատվածը իրապես Աստծո ժողովուրդ և ոչ առանց արդյունքի Տիրոջ անունը կանչող է դառնալու:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Եւ այն օրը, - ասում է Տէրը, - երկրում պիտի պակասի ժողովրդի երկու երրորդը, իսկ մէկ երրորդը պիտի մնայ նրա մէջ:
(Արարատ թարգ․) «Եվ ամբողջ երկրում,- ասում է Տերը,- երկու մասը պիտի կտրվի ու մեռնի, իսկ երրորդը պիտի մնա նրա մեջ։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր. Երկու մասունք ի նմա սատակեսցին եւ պակասեսցին, եւ երրորդն մնասցէ ի նմա։