Զաքարիայի մարգարեության մեկնություն 5։6

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Երբ ես ասացի. «Ի՞նչ է այդ”, նա պատասխանեց. “Այդ, որ դուրս է գալիս, արդու է»։ Եվ ասաց. «Այն նրանց պատկերն է ամբողջ երկրի վրա»»: (Սինոդական թարգ․)[6]
   
    Մարգարեն իր աչքի առաջ հայտնված մի արդու (եֆա) է տեսնում. այն հրեաների մոտ սորուն մարմինների ամենամեծ չափման միավորն էր, որ գոյություն ուներ իրականում: Հրեշտակի բացատրությամբ` դա նշանակում է, որ չապաշխարող մեղավորների մեղքի չափն ամբողջ երկրով մեկ արդեն լցվել է: Այստեղ ենթադրվում են անմաքուր կյանքով ապրողների ներկայացուցիչները, որոնց վրա արդեն իսկ անեծք է դրվել, և որոնց անխուսափելի պատիժ է սպասվում, ինչպես երևում է թռչող մագաղաթի վերաբերյալ նախորդ տեսիլքից։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ես ասացի. «Ի՞նչ է»: Ասաց ինձ. «Դա կշռաչափ է, որ ելնում է». եւ շարունակեց. «Դա նրանց անիրաւութիւնն է ամբողջ երկրով մէկ»:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Ի՞նչ է»։ Նա ասաց. «Այս դուրս եկողը արդու է»։ Եվ ասաց. «Սա նրանց անօրենությունն է ամբողջ երկրում»։
(Գրաբար) Եւ ասեմ՝ Զի՞նչ է։ Եւ ասէ ցիս. Այդ է չափ որ ելանէ. եւ ասէ. Այդ է անիրաւութիւն նոցա ընդ ամենայն երկիր։