Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ հեռվից պիտի գան ու մասնակցեն Տիրոջ տաճարի շինարարությանը, և դուք պիտի իմանաք, որ Զորությունների Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Եվ սա պիտի լինի, եթե ջանադրաբար լսեք ձեր Տեր Աստծու ձայնը»։ (Սինոդական թարգ․)[15]
Բաբելոնում մնացած հրեաների անունից տաճարին մատուցվող ընծայաբերության փաստը միակը չի մնա. այսուհետ շատերը պիտի գան հեռվից և մասնակցեն Տիրոջ տաճարի կառուցմանը։ Կիրականանան նաև այլ խոստումեր, եթե միայն ժողովուրդը չդադարի լսել իր Տեր Աստծու ձայնը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ նրանք, ովքեր հեռու են, պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարը, եւ դուք պիտի իմանաք, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ ձեզ մօտ: Այս բանը պիտի կատարուի, եթէ դուք ջանադիր ականջ դնէք ձեր Տէր Աստծու ձայնին:
(Արարատ թարգ․) Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։
(Գրաբար) Եւ հեռաւորք ի նոցանէ եկեսցեն եւ շինեսցեն զտուն Տեառն. եւ ծանիջիք թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ ձեզ. եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ ձերոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: