Զաքարիայի մարգարեության մեկնություն 6։15

Ա․ Լոպուխին

«Հեռվից գալու են ու մասնակցություն են ունենալու Տիրոջ տաճարի կառուցման գործում, և դուք իմանալու եք, որ Զորությունների Տերն է ինձ ձեզ մոտ ուղարկել, և դա տեղի կունենա այն ժամանակ, երբ դուք կհետևեք ձեր Տեր Աստծո պատվիրաններին»: (Սինոդական թարգ․)[15]
   
   Բաբելոնում մնացած հրեաների անունից մատուցվող ընծայաբերության փաստը միակը չի մնա. այսուհետ շատերը հեռվից կգան և կմասնակցեն Տիրոջ տաճարի կառուցմանը։ Ի կատար կածվեն նաև այլ խոստումեր, եթե ժողովուրդը չդադարի լսել իր Տեր Աստծո ձայնը:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ նրանք, ովքեր հեռու են, պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարը, եւ դուք պիտի իմանաք, թէ Ամենակալ Տէ՛րն ուղարկեց ինձ ձեզ մօտ: Այս բանը պիտի կատարուի, եթէ դուք ջանադիր ականջ դնէք ձեր Տէր Աստծու ձայնին:
(Արարատ թարգ․) Եվ հեռավորները պիտի գան ու կառուցեն Տիրոջ տաճարը։ Եվ դուք կիմանաք, որ զորքերի Տերն է ինձ ուղարկել ձեզ մոտ։ Այդ պիտի լինի, եթե ուշադրությամբ անսաք ձեր Տիրոջ ձայնին»։
(Գրաբար) Եւ հեռաւորք ի նոցանէ եկեսցեն եւ շինեսցեն զտուն Տեառն. եւ ծանիջիք թէ Տէր ամենակալ առաքեաց զիս առ ձեզ. եւ եղիցի եթէ լսելով լուիցէք ձայնի Տեառն Աստուծոյ ձերոյ։