Ա․ Լոպուխին
Քո՜ւրձ հագեք, ողբացե՜ք քահանանե՜ր, սո՜ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՜ր, մտե՜ք, քուրձո՜վ գիշերե´ք, Իմ Տիրոջ պաշտոնյանե՜ր քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պաատրագները: (Սինոդական թարգ․)[13]
Մարգարեն երկրին պատուհասած աղետը կանխելու միջոց է մատնանշում։ Հենց նա է քահանաներին պահք և աղոթք նշանակել պատվիրում: «Գոտեպնդվեք» «խիրգու՝ хигру» (ծագում է «խագար՝ хагар»−ից) բայի կողքին լրացում չկա, սակայն այն հասկանալի է դառնում հետևյալից․ որոշ ձեռագրերում (Քեննինստայի և Ռոսսիայի) ուղղակիորեն ավելացվում է «սակ՝ сак» կամ «սակիմ՝ саким» բառը (ռուսերեն՝ «քուրձ»): «Ողբացե´ք», սլավոներեն՝ «бийтеся», եբրայերեն «վեսիֆդու-вэсифду» (ծագում է «сафад» բառից)՝ բառացի նշանակում է «կուրծք ծեծե´ք վիշտը արտահայտելու համար» (Ելք. 32:12, Նավ. 2:7): «Քուրձո՜վ գիշերե´ք, իմ Տիրո՛ջ պաշտոնյաներ»: Նույնիսկ գիշերը ողբի հագուստները մի՛ հանեք։ Սա հրեաների համար որպես ծայրահեղ վշտի արտահայտման միջոց էր ծառայում (Գ Թագ. 21:27, Դ Թագ. 19:1, Սաղմ. 133:1): Իսկ քահանաներին սգո հագուստ կրել թույլատրվում էր միայն մեծագույն դժբախտությունների ժամանակ (տե՛ս Ղևտ. 21:2):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մարդո՛ւ որդիներ, քուրձե՛ր հագէք, ողբացէ՛ք քահանանե՛ր, սգացէ՛ք, խորանի՛ պաշտօնեաներ, մտէ՛ք, ննջեցէ՛ք, քուրձ հագած Աստծո՛ւ պաշտօնեաներ, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհերն ու զենումը:
(Արարատ թարգ․)Քո՛ւրձ հագեք և սո՛ւգ արեք, ո՛վ քահանաներ, ողբացե՛ք, ո՛վ զոհասեղանի ծառաներ, եկե՛ք, գիշերը քուրձերով անցկացրե՛ք, ո՛վ իմ Աստծու ծառաներ, որովհետև ձեր Աստծու տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին։
(Գրաբար)քրձազգա՛ծք եղերուք. կոծեցարո՛ւք քահանայք. սո՛ւգ առէք պաշտօնեայք սեղանոյ. մտէ՛ք ննջեցէ՛ք խորգով պաշտօնեայք Աստուծոյ. զի պակասեցի՛ն ի տանէ Աստուծոյ ձերոյ զոհք և սպանդք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: