Հովելի մարգարեության մեկնություն 3:20

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

քանի որ իրենց երկրում անմեղ արյուն թափեցին։
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:19
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եգիպտոսը կվերածվի անապատի, և Եդովմը ամայի դաշտի, քանի որ անիրավեցին Հուդայի որդիների  և նրանց արդար արյունը թափեցին իրենց հողում: (Սինոդական թարգ․)[20]
   
    Հուդայի թշնամիներից մարգարեն հատկապես առանձնացնում է եգիպտացիներին և եդոմացիներին, որոնք մեղադրվում են Հուդայի որդիներին ճնշելու և նրանց արդար արյունը թափելու մեջ: «Արդար արյուն թափել»−ու ներքո մարգարեն, ըստ երևույթին, նկատի ունի կա՛մ այն ​​հրեաների սպանությունը, որոնք ապաստան էին գտել Եգիպտոսում և Եդովմում («իրենց հողում», այսինքն՝ եբրայեցիների և եգիպտացիների երկրում), կա՛մ էլ Հրեաստանի վրա եդոմացիների ավազակային հարձակումների ժամանակ կատարված սպանությունները: Պարզ չէ, թե հատկապես, որ պատմական փաստերը նկատի ունի մարգարեն։ Համենայն դեպս նման իրողություններ կարող էին տեղի ունեցած լինել և՛ մինչգերության, և՛ հետգերության շրջաններում:
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 1:16
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․)Եգիպտոսը եւ Եդոմը ամայի դաշտ կը դառնան Յուդայի երկրի որդիներին արուած անիրաւութիւնների պատճառով, քանի որ արդար արիւն թափեցին իրենց երկրում:
(Արարատ թարգ․3։19)Եգիպտոսը ամայի պիտի դառնա, և Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնա Հուդայի որդիների դեմ գործած բռնության պատճառով, որովհետև անմեղ արյուն թափեցին նրանց երկրում։
(Գրաբար) Եգիպտոս յապականութիւն եղիցի, և Եդոմ ի դա՛շտ ապականութեան, յանիրաւութեանց որդւոցն Յուդայ. փոխանակ զի հեղին արիւն արդար ի մէջ իւրեանց։