Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։10

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Լավ կլիներ, որ ձեզնից մեկը փակեր դռները, որպեսզի զուր տեղը կրակ չվառեիք Իմ զոհասեղանին: Ես բարեհաճություն չունեմ ձեր հանդեպ, - ասում է Զորությունների Տերը, - և Ինձ հաճելի չէ ձեր ձեռքից մատուցված ընծան (Սինոդական թարգ․) [10]
   
    Տերն ասում է, որ նման դեպքում, Աստծուն անհաճո զոհեր մատուցելու փոխարեն, ավելի լավ կլիներ, որ քահանաներից ինչ−որ մեկը փակեր այն դարպասները, որոնք արտաքին գավթից դեպի ներս էին տանում, որտեղ գտնվում էր ողջակեզի զոհասեղանը։ Թող այդ զոհասեղանի կրակը զուր չվառվի․ թող դրա վրա զոհ չմատուցվի (Ես. 1։11)։

    «Քահանաների մատուցածները». այսինքն` նրանց ձեռքով մատուցվող թե՛ անարյուն և թե՛ արյունոտ զոհերը հաճելի չեն Տեր Աստծուն (Ծննդ․ 4։3-5) ։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ձեր առջեւ դռները կը փակուեն, եւ դուք զուր տեղը մի մօտեցէք իմ սեղանին, որովհետեւ յօժարակամ չեմ ձեր նկատմամբ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ զոհ չեմ ընդունի ձեր ձեռքից:
(Արարատ թարգ.) Ձեզանում մեկը լիներ, որ փակեր դռները. որ դուք իմ զոհասեղանին իզուր կրակ չվառեիք. դուք ինձ չեք գոհացնում,- ասում է Զորքերի Տերը,- և ձեր ձեռքից ընծա չպիտի ընդունեմ։
(Գրաբար) Զի եւ ձեզ դրունք փակեսցին, եւ մի մերձենայք ի սեղան իմ վայրապար, զի ոչ են կամք իմ ի ձեզ՝ ասէ Տէր ամենակալ. եւ զպատարագս ոչ ընկալայց ի ձեռաց ձերոց։