Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։12

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Բայց դուք անարգում եք այն՝ ասելով. «Տիրոջ սեղանը արժանի չէ մեծարանքի, և դրանից ստացածը՝ անարգ կերակուր է»»։ (Սինոդական թարգ․) [12]
   
   Մարգարեն քահանաներին ուղղված նախկին հանդիմանությանն ավելացնում է այն, որ նրանք իրենք են (ներքուստ) ասում, որ «Տիրոջ սեղանը», այսինքն` զոհասեղանը, «արդեն պղծված է» (հենց այդպես պետք է հասկանալ և թարգմանել քահանաների խոսքերը՝ ռուսերեն թարգմանության «не стоит уважения»՝ «հարգանքի արժանի չէ» արտահայտության փոխարեն), և նույնիսկ իրենք են դժկամությամբ ճաշակում զոհերից իրենց բաժին հասնող մնացորդները։

--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Իսկ դուք պղծեցիք այն ձեր այն խօսքով, թէ՝ «Տիրոջ սեղանը պիղծ է, եւ այն կերակուրը, որ դրւում է նրա վրայ, արհամարհուած է»
(Արարատ թարգ.) Բայց դուք այն պղծում եք, երբ ասում եք. Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը՝ ուտեստը, անարգ։
(Գրաբար) Եւ դուք պղծեցէք զնա՝ յասելն ձեր՝ թէ սեղան Տեառն պիղծ է, եւ կերակուրն որ դնի ի վերայ նորա՝ արհամարհեալ է.